04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ԼՂՀ ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մարտի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գերատեսչության պատվիրակությանը՝  արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանի գլխավորությամբ:

Տեղի են ունեցել երկու հանրապետությունների ԱԳՆ ներկայացուցիչների խորհրդակցություններ՝ միջգերատեսչական համագործակցության տարբեր ասպեկտների, մասնավորապես, հյուպատոսական ծառայության հարցերի վերաբերյալ:

Հանդիպման մասնակիցները նշել են նման խորհրդակցությունների օգտակարությունն ու գործնական նշանակությունը:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

 

                 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ