09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2013

Վթարի է ենթարկվել “Բենզին Ռուբոյի” “Range Rover”-ը

Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Մոսկովյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում բախվել են Այգեձոր փողացի բնակիչ, 45-ամյա Ներսես Թաշչյանի վարած “Դայհացու” մակնիշի 33 ՍP 703 և Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ, 41-ամյա Նորայր Առաքելյանի վարած Range Rover մակնիշի 888 ՍԼ 88 համարանիշի ավտոմեքենաները. Վթարի հետևանքով ուղևոր, Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 28-ամյա Ալիս […]

Ահել-ջահել բողոքում են` ուղղորդող չկա

Հայստանի ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանին Հայաստանի  թատրոնի վիճակն ընդհանրապես չի բավարարում: ՛՛Թեև թատրոնում բավական լավ, բարձր գործեր կան, գեղագիտական առումով լավ է ամեն ինչ, սակայն թատրոնը հավատարիմ չի մնացել իր առաքելությանը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մանարյանը: Նրա խոսքով՝ թատրոնն այսօր չի բեմադրում այն, ինչը հուզում է հասարակությանը:  ՛՛Կան սիրային խնդիրներ, ներկայացումներ, բայց դա չի […]

Հարսնաքարի դատ.ամբաստանյալները հրաժարվում են ցուցմունք տալ /վիդեո/

Նախատեսվածից կես ժամ ուշացումով այսօր` մարտի 26-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց  2012թ. հունիսի 17-ին Երեւանի “Հարսնաքար” ռեստորանային համալիրում անցյալ տարվա հունիսի 17-ին բռնարարքի ենթարկված Արտակ Բայադյանը, Գարիկ Սողոմոնյանը, Էդգար Նիկոյանը, Արկադի Աղաջանյանի, Վահե Ավետյանի նկատմամբ գործադրած բռնության դատավարության հերթական նիստը: Հիշեցնենք, որ Վահե Ավետյանը հիվանդանոցում մահացել էր: 6 ամբաստանյաներից […]

Վիթխարի շնաձուկը հարձակվել է սուզորդների վրա /վիդեո/

ՀԱՀ-ում վիթխարի սպիտակ շնաձուկը հարձակվել է ջրի տակ իջեցված վանդակի վրա, որում թաքնված են եղել սուր զգացողությունների սիրահար 2 սուզորդները: Արկածախնդիր սուզորդները հրաշքով են փրկվել հսկա գիշատչից: Կենդանին հարձակվել է վանդակի վրա` կապված նավակին, որում այլ մարդիկ են գտնվել: Շնաձուկը անտեսել է հատուկ իր համար պատրաստած թակարդը: Նա շարժվել է դեպի վանդակը եւ սկսել ծռել […]

Հայաճանաչ եւ հայախոս

Մայրենի լեզվի պահպանությանն էր նվիրված մարտի 23-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացած միջոցառումը: Գրական-երաժշտական մոնտաժի մասնակիցներն էին “Հայարտուն” կենտրոնի Սուրբ Եղիա Մարգարեի անվան կիրակնօրյա դպրոցի սաները (ուսուցչուհի՝ Ռոզա Զոհրաբյան), ովքեր ընդամենը մի քանի ամիս առաջ են սկսել սովորել մեսրոպատառ հայերենը: Կիրակնօրյա դպրոցի տարբեր տարիքի շուրջ 40 սովորողներ […]

Հնարավորություն կա ստեղծելու միասնական շտաբ ընտրակեղծիքների դեմ համատեղ պայքարելու համար. Վահագն Խաչատրյան

Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ կուսակցության ցուցակը գլխավորող  Վահագն Խաչատրյանը, ով նախկինում Երեւանի քաղաքապետ է եղել, այսօր լրագրողներին ներկայացրեց իր մոտեցումները Երևանի կանաչապատման վերաբերյալ: “Ոչ մի չինովնիկ, ոչ մի պաշտոնյա իրավունք չունի տալու թույլատվություն թեկուզ ժամանակավոր հիմունքներով կանաչապատ տարածքում կառուցապատում իրականացնելու վերաբերյալ: Աբովյան փողոցում կատարվածը քաղաքական շոու էր, և խնդիրն այն է, որ պետք է պատժվեր […]

Տեղեկատվական վեճերի խորհուրդը` պատգամավոր-բլոգեր վեճի շուրջ

Տիգրան Ուրիխանյանն ընդդեմ ԷդգարԲարսեղյանի 1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ 2012 թվականի հոկտեմբերի 26-ին “Amore” հայ-իտալական հոլդինգը Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ կազմակերպել է “Style Screen” ամենամյա մրցանակաբաշխությունը, որում “Տարվա ոճային քաղաքական գործիչ” անվանակարգում հաղթող է ճանաչվել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Ի պատասխան, բլոգեր Էդգար Բարսեղյանը www.demotivator.am կայքում տեղադրել է Տիգրան Ուրիխանյանի լուսանկարը՝ պատկերված մանեքենուհի կնոջ կիսամերկ մարմնով: […]

Ինչու են Երեւանով զբաղվում “Հանրապետականի” ջահելները /վիդեո/

”Այս անգամ առաջադրվել են յոթ քաղաքական ուժ, բնականաբար, պայքարը լինելու է թեժ, մենք բոլորին էլ համարում ենք մրցակից: Ինչպես Տարոն Մարգարյանն է արտահայտվել, բոլորին մրցակից է համարում”,-այսօր ”Հենարան” ակումբում տեսակետ հայտնեց պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` պատասխանելով Henaran.am-ի հարցին` ինչպես է գնահատում Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի հնարավորությունները Երևանի ավագանու ընտրություններում: ”Պայքարը գնալու է ի […]

Գաղթականն ակամա միլիոնատեր է դարձել

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի 44-ամյա բնակիչը` Դոմինիկյան Հանրապետությունից ժամանած գաղթական Պեդրո Կեսադան, շնորհիվ ամերիկյան “Powerball” վիճակախաղի` 338 մլն դոլար է շահել, հաղորդում է “Associated Press”-ը: Պեդրոն ցանկացել է, որ գումարն իրեն հանձնեն միանվագ ձեւով, այդ պատճառով էլ այն դարձել է 221 մլն դոլար, իսկ հարկերի վճարումից հետո` 152 մլն դոլար: Երբ Կեսադան ժամանել է այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված