Հարսնաքարի դատ.ամբաստանյալները հրաժարվում են ցուցմունք տալ /վիդեո/
Նախատեսվածից կես ժամ ուշացումով այսօր` մարտի 26-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 2012թ. հունիսի 17-ին Երեւանի “Հարսնաքար” ռեստորանային համալիրում անցյալ տարվա հունիսի 17-ին բռնարարքի ենթարկված Արտակ Բայադյանը, Գարիկ Սողոմոնյանը, Էդգար Նիկոյանը, Արկադի Աղաջանյանի, Վահե Ավետյանի նկատմամբ գործադրած բռնության դատավարության հերթական նիստը:
Հիշեցնենք, որ Վահե Ավետյանը հիվանդանոցում մահացել էր:
6 ամբաստանյաներից ռեստորանի մատուցող Դավիթ Ադամյանը նախորդ նիստում ցուցմունքից հետո հրաժարվեց պատասխանել մեղադրողներին, տուժողներին: Միայն նա իր պաշտպանի հարցերին պատասխանեց:
Դատարանում եւ նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները տարբեր էին: Դավիթ Ադամյանը ասաց, որ ինքը 35 տարեկան է, առաջին անգամ էր ոստիկանությունում, որ չորս կողմից հարցեր էին տալիս ու “մասկաներով” տղերք կային, որոնցից ինքը վախեցել է:
Ամբաստանյալները հրաժարվեցին ցուցմունք տալուց՝ նշելով որ պատրաստ չեն: Նրանց պաշտպանյալները միջնորդություն ներկայացրին ամբաստանյալները ցուցմունքները լսել դռնփակ նիստում, քանի որ լրատվամիջոցները խեղաթյուրում են փաստերը՝ տալով իրավական գնահատական: Պետական մեղադրողը առարկեց միջնորդությանը, քանի որ հրապարակային մեկնաբանությունները չեն կարող ազդել դատական գործընթացի վրա եւ հասարակական կարծիքի վրա:
Տուժողների փաստաբանները եւս առարկեցին միջնորդությանը; Դատավոր Դավիթ Հարությունյանը մերժեց միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառով: Ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը կաշկանդվում է տեսախցիկների առաջ եւ միջնորդություն ներկայացրեց նրա ցուցմունքների ընթացքում չտեսաձայնագրել: Սակայն Արման Խաչատրյանը հայտարարեց, որ չի կաշկանդվում, պարզապես պատրաստ չի ցուցմունք տալու: Պատրաստ չէին նաեւ մյուս ամբաստանյալները եւ ժամանակ խնդրեցին:
Դատական նիստը հետաձգվեց, քանի որ պաշտպան Մարինե Թովմասյանը Կենտրոն քննչականում պետք է մասնակցեր կարեւոր քննչական գործողության: Նա դատարանին ներկայացրեց համապատասխան փաստաթղթերը, իսկ դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 29-ին: