14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հնարավորություն կա ստեղծելու միասնական շտաբ ընտրակեղծիքների դեմ համատեղ պայքարելու համար. Վահագն Խաչատրյան

Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ կուսակցության ցուցակը գլխավորող  Վահագն Խաչատրյանը, ով նախկինում Երեւանի քաղաքապետ է եղել, այսօր լրագրողներին ներկայացրեց իր մոտեցումները Երևանի կանաչապատման վերաբերյալ:

“Ոչ մի չինովնիկ, ոչ մի պաշտոնյա իրավունք չունի տալու թույլատվություն թեկուզ ժամանակավոր հիմունքներով կանաչապատ տարածքում կառուցապատում իրականացնելու վերաբերյալ:

Աբովյան փողոցում կատարվածը քաղաքական շոու էր, և խնդիրն այն է, որ պետք է պատժվեր այն պաշտոնյան, որն իրավունք էր տվել այդ կրպակների, սրճարանների գոյության համար”,-հայտարարեց Վահագն Խաչատրյանը:

ՀԱԿ-ի` Երևանի ավագանու նիստերը 2008-ից ի վեր բոյկոտելու  վերաբերյալ Վ. Խաչատրյանն ասաց, որ դա քաղաքական որոշում էր և կապված էր այն հանգանքի հետ, որ տվյալ պայմաններում արդյունավետ աշխատել հնարավոր չէր:

Դիտարկմանը, թե այժմ էլ հնարավոր է,որ ՀԱԿ-ը մեծամասնություն չկազմի, նորից չեն մասնակցելու ավագանու աշխատանքներին, ՀԱԿ ներկայացուցիչն ասաց .”Մենք այժմ փոքրամասնություն չենք լինի”:

 “Այժմ ի տարբերություն նախագահականի, մթնոլորտը փոխվել է, և հնարավորություն կա միասին աշխատելու դեպքում արձանագրել արդյունք: Հնարավորություն կա ստեղծելու միասնական շտաբ ընտրակեղծիքների դեմ համատեղ պայքարելու համար, ինչն առավել արդյունավետ կդարձնի ջանքերն այդ ուղղությամբ” :

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ