08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2013

Երեւանը ֆուտբոլով է ապրում. խախտումներն այսօր ներվում են /վիդեո/

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ”Հանրապետական” մարզադաշտում այսօր` մարտի 26-ին, ժամը 20-ին  կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը: Երիտասարդ երկրպագուները խաղի մեկնարկից երկու ժամ առաջ քայլելով` “Հայաստան, Հայաստան” բացականչելով շարժվում էին մարզադաշտ: Ճիշտ է նրանք խախտեցին Խանջյան փողոցի երթեւեկությունը, սակայն վարորդները չէին դժգոհում: Նրանք էլ շչակ-ազդանշաներով էին միանում երկրպագուներին: Երեւանի սպորտային տրամադրությունը` տեսանյութում:

Երեխան կորել է Ազատության հրապարակում /վիդեո/

Մինչ Ազատության հրապարակում տեղի էր ունենում քաղաքացիական ֆորումը, այստեղ հայտնվեց մի աղջնակ, ով կորցրել էր իր ուղեկիցներին: Ոստիկանները երեխային բերեցին բարձրախոսի մոտ, որտեղ ելույթ էին ունենում օրվա զեկուցողները: Աղջիկը հայտնեց իր անուն-ազգանունը: Նրա ուղեկիցներին խնդրեցին ներկայանալ կենտրոն, սակայն նրանք այդպես էլ չեկան: Այդ ժամանակ աղջնակին իրենց մոտ տարան Րաֆֆի եւ Արմենուհի Հովհաննիսյանները: Տիկին Արմենուհին նրա […]

Առանց ոտքերի ալպինիստը նվաճել է Էվերեստը /ֆոտո/

Նորզելանդացի Մարկ Ինգլիսը նվաճել է Էվերեստը:  Նրա կնոջ խոսքով` Ինգլիսը, ով 20 տարի առաջ զրկվել էր ոտքերից, ողջ կյանքի ընթացքում երազել է մոլորակի ամենաբարձր կետում հայտնվել:  Նոր Զելանդիայի վարչապետ Հելեն Քլարկն անձամբ շնորհավորել է ալպինիստին: Նա նշել է, որ Էվերեստի նվաճումն արդեն իսկ մեծ ձեռքբերում է ցանկացած ալպինիստի համար, իսկ Ինգլիսի համար` առավել եւս:

ՀՀԿ-ԲՀԿ կոնֆլիկտը “պատմական” փուլ է թեւակոխել

Այս շաբաթվա մեկնարկն էլ զերծ չմնաց ՀՀԿ-ԲՀԿ պատմա-քաղաքագիտական, կենսա-կենդանաիրավագիտական վիրտուալ “բոցերից”: ՀՀԿ խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանը գրել է. “Կարճ ժամանակահատվածում բազմաթիվ կուսակցութուններ փոխած ճամբարափոխ Վահան Բաբայանին  հիշեցնեմ, որ բոլոր “վաթերլոոների” պատճառ եղել եւ կլինեն վարձկան լեգեոնականները, որոնց պակաս, ի դեպ, ԲՀԿ-ն չունի:   Հ.Գ. տարակուսելի է, որ Վաթերլոոյից խոսում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որը […]

Երեւանի քաղաքապետարանը` ՄԻՊ-ին

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է Երեւանի քաղաքապետարանում իրականացված ստուգումների արդյունքները: Դրական տեղաշարժի հետ արձանագրվել են նաեւ թերություններ: Henaran.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ Երեւանի ավագանու անդամ, ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Նաիրա  Նահապետյանից: Ըստ ՄԻՊ-ի զեկույցի,  անուշադրության է մատնվել մի շարք մանկապարտեզներում գործող խմբերի երեխաների թվաքանակի նվազեցման հարցը: Տիկին Նահապետյանի խոսքով, երբ մսուր-մանկապարտեզները դարձան անվճար,  մանկապարտեզ հաճախող երեխաների […]

Հայ-ամերիկյան ռազմական համագործակցության շուրջ

Մարտի 26-ին Երևանում կայացավ հայ-ամերիկյան ռազմական համագործակցության պլանավորման ամենամյա համաժողովը: Միջոցառմանն ամերիկյան կողմից մասնակցում էին ԱՄՆ Եվրոպական հրամանատարության, Կանզասի ազգային գվարդիայի և Եվրոպայում ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչներ: Համաժողովի նպատակն էր քննարկել 2013-2014թ.թ. ընթացքում հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ուղղությամբ ծրագրված միջոցառումները և ստորագրման նախապատրաստել ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության միջև պաշտպանական համագործակցության պլանը: Համագործակցության պլանի […]

Բոտուլիզմի դեպք

                       Կրկին բոտուլիզմի դեպք է արձանագրվել       Մարտի 22-ին Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղում արձանագրվել է բոտուլիզմի դեպք` մեկ տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածը մարտի 17-ին կնոջ հետ օգտագործել է տնային պայմաններում պահածոյացված լոլիկի մարինադ` ուտելով միայն պահածոյի պղպեղը: Հաջորդ օրը հիվանդի մոտ ի հայտ են եկել սրտխառնոց, փսխումներ և […]

Կաշառքի պահին բերման են ենթարկվել ԶՈւ հրամանատարներ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մարտի 25-ին ժամը 17:00-ի սահմաններում կաշառք տալու և ստանալու պահին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայից ՀՀ ՊՆ ՌՈ օպերատիվ հետախուզական բաժին բերման են ենթարկվել ԶՈՒ զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, 1978 թ-ին ծնված փոխգնդապետ Ս.Մ.-ն, և տարբեր զորամասերում ծառայող, դասակի հրամանատարներ՝ ավագ լեյտենանտ Ա.Ա.-ն և կապիտան Ա.Մ.-ն […]

Հայաստանը միացել է “eTwinningplus” ծրագրին

Երեւանի թիվ 198 ավագ դպրոցում այսօր տեղի է ունեցել “eTwinningplus” ծրագրին Հայաստանի միացման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում ներկայացվել են “eTwinningplus”  ծրագիրը, կատարված աշխատանքներն ու զարգացման հեռանկարները: Ծրագրին մասնակից դպրոցների ներկայացուցիչներին ողջունել եւ արդյունավետ աշխատանք է մաղթել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը, ով մասնավորապես, նշել է.””eTwinningplus”-ն ուղղակի ծրագիր չէ, այն Եվրոպական հարեւանության քաղաքականության, այսինքն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված