20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը միացել է “eTwinningplus” ծրագրին

Երեւանի թիվ 198 ավագ դպրոցում այսօր տեղի է ունեցել “eTwinningplus” ծրագրին Հայաստանի միացման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում ներկայացվել են “eTwinningplus”  ծրագիրը, կատարված աշխատանքներն ու զարգացման հեռանկարները:

Ծրագրին մասնակից դպրոցների ներկայացուցիչներին ողջունել եւ արդյունավետ աշխատանք է մաղթել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը, ով մասնավորապես, նշել է.””eTwinningplus”-ն ուղղակի ծրագիր չէ, այն Եվրոպական հարեւանության քաղաքականության, այսինքն համընդհանուր պետական ծրագրի շրջանակում է եւ հանդիսանում է դրա բաղկացուցիչ մասը: Մեր դպրոցների ակտիվությունից եւ արդյունավետ աշխատանքից է նաեւ կախված մեր երկրին տրվող գնահատականը` Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում, որովետեւ այդ քաղաքականությունը ՀՀ գերակա ուղղություններից մեկն է: Համոզված եմ, որ վերոնշյալ ծրագիրն առաջին հերթին անհրաժեշտ է մեր դպրոցներին եւ երեխաներին, քանի որ այն հնարավորություն է տալիս շփվել եվրոպական երկրների դպրոցների հետ, փորձի փոխանակում իրականացնել, երեխաների մոտ զարգացնել շփումների ունակությունը, մեր մշակույթն ու կրթությունը ներկայացնել եվրոպական  երկրներին, ինչպես նաեւ զարգացնել աշակերտների եւ ուսուցիչների կարողությունները` օտար լեզվի եւ ՏՀՏ օգտագործման ուղղությամբ”,-նշել է ԿՏԱԿ-ի տնօրենը` հավելելով, որ “eTwinningplus”-ի շրջանակներում սկիզբ առած համագործակցությունն արդեն տալիս է իր առաջին պտուղները. ներկայումս Հայաստանի դպրոցներն արդեն մասնակցում են 7 ծրագրի։ Ըստ Արտակ Պողոսյանի` հետագայում նախատեսվում է ընդլայնել Հայաստանի դպրոցների եւ Եվրոպական կրթական տարածքի դպրոցների համագործակցությունը։

“eTwinning”–ը եվրոպական դպրոցների էլեկտրոնային համագործակցության համայնք է, որտեղ մասնակից երկրների ուսուցիչները եւ սովորողներն ինչպես անհատական, այնպես էլ խմբերով կարող են գրանցվել եւ օգտվել “eTwinning”–ի առցանց գործիքներից, վիրտուալ միջավայրում հանդիպել միմյանց, իրականացնել գաղափարների եւ առաջավոր փորձի փոխանակում, ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ, զարգացնել օտար լեզուների եւ համակարգչային գիտելիքների իմացությունը, իրականացնել ուսումնական եւ կրթական այլ առցանց ծրագրեր։

Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում “eTwinning”–ին մասնակցելու հրավեր են ստացել Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Ուկրաինան եւ միջերկրածովյան ավազանի երկրներից Թունիսը, որի արդյունքում ստեղծվել է համագործակցության նոր հարթակ` “eTwinningplus”–ը։

Հայաստանի դպրոցների մասնակցությունը “eTwinningplus” ծրագրին սկսվել է 2013թ., երբ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որպես Աջակցող գործընկեր կազմակերպություն, գրանցել է առաջին դպրոցները՝ հնարավորություն տալով վերջիններիս սկսել համագործակցության առաջին քայլերը։ Ներկայումս “eTwinningplus” պորտալում գրանցված են 22 դպրոց եւ ավելի քան 90 ուսուցիչ` Հայաստանի տարբեր մարզերից եւ Երեւանից։ Մասնակից դպրոցների ընտրությունը կատարվել է բաց մրցույթով՝ ընդգրկելով տարբեր կազմակերպական ձեւ եւ կրթական աստիճան ունեցող դպրոցներ՝ հիմնական, միջնակարգ, ավագ, մասնավոր վարժարաններ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ