20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երեւանի քաղաքապետարանը` ՄԻՊ-ին

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է Երեւանի քաղաքապետարանում իրականացված ստուգումների արդյունքները: Դրական տեղաշարժի հետ արձանագրվել են նաեւ թերություններ:

Henaran.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ Երեւանի ավագանու անդամ, ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Նաիրա  Նահապետյանից:

Ըստ ՄԻՊ-ի զեկույցի,  անուշադրության է մատնվել մի շարք մանկապարտեզներում գործող խմբերի երեխաների թվաքանակի նվազեցման հարցը: Տիկին Նահապետյանի խոսքով, երբ մսուր-մանկապարտեզները դարձան անվճար,  մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը կտրուկ աճեց: Այդ քայլին քաղաքապետարանը գնաց` հաշվի առնելով բնակչության սոցիալական վիճակը: Փաստորեն մարդիկ 5-6 հազար դրամ չէին կարողանում հայթայթել, որպեսզի երեխաներին մանկապարտեզ տանեն  եւ մայրերը աշխատեն:

“Մենք էլ չէինք սպասում երեխաների թվաքանակի նման ավելացում: Մանկապարտեզները   աշխատում են  ահավոր գերբեռնվածությամբ: Ստիպված սկսեցինք հերթագրել երեխաներին եւ հերթով ընդունել մանկապարտեզ”,-ասաց Ն. Նահապետյանը: Վերջինիս հավաստմամբ, արդեն այս տարի նոր մանկապարտեզների  շենքերի կառուցման  որոշումներ կկայացվեն, որպեսզի խմբերը մի քիչ թեթեւանան:

Կոռուպցիոն ռիսկերն այստեղ տիկին Նահապետյանը բացառում է. ”Այն պարզ պատճառով, որ այդ հարցը գտնվում է քաղաքապետի անմիջական հսկողության տակ”: Ինչ վերաբերում է ֆինանսապես կայուն ընտանիքներին, ապա այդ երեխաները հաճախում են  մասնավոր վճարովի մանկապարտեզներ:

Կարեն Անդրեասյանը արձանագրել է նաեւ, որ անձանց կոմունալ-կենցաղային հարցերը վերհանելու եւ արդյունավետ կերպով լուծելու նպատակով չեն իրականացվել համապատասխան գործողություններ: Բնականաբար քաղաքապետարանի վարչությունների պետերը, ավագանու անդամները պարտավոր են պատասխանել քաղաքացիների դիմումներին եւ նամակներին:

“Կա դրանց պատասխանման կարգ, ժամանակացույց, եւ քաղաքացիները իրենց դիմումների պատասխաններին  ծանոթանում են համապատասխան ժամկետում: Ավելին ասեմ, քաղաքապետարանում գործում է մեկ պատուհանի սկզբունքը, ինչը բացառում է դիմումի պատասխանին ամիսներով սպասելը ”,-նշեց ավագանու անդամը:

 Ուղեւորափոխադրումների մակարդակը բարձրացնելու համար չնայած Երեւանի քաղաքապետարանը աշխատանքներ իրականացրել է, այնուամենայնիվ, դա չի գոհացրել ՄԻՊ-ին:

Նաիրա Նահապետյանի խոսքով,  Չինաստանից  349 հատ ավտոբուս է ներկրվել, որից  230-ը շահագործման մեջ է: Սրանք կփոխարինեն միկրոավտոբուսներին: Քննարկման փուլում  է  մետրոպոլիտենի  նոր կայանի շահագործումը, որը լուրջ ֆինանսական ներդրումների  հետ է կապված: Այժմ բանակցություններ են ընթանում բանկերի հետ` վարկեր ստանալու համար:

 Դեռեւս նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման տարիներից սկսեցին ապամոնտաժվել ապօրինի կրպակները: Սրանով քաղաքապետարանը Ազգային ժողովի որոշումը կիրառեց: “Ապամոնտաժվել են այն կրպակները, որոնց պայմանագրերի ժամկետները  ավարտվել էին”,-փաստեց տիկին Նահապետյանը:

Ինչ վերաբերում է ինքնակամ շինություններին,  դրանց 90 տոկոսը ձեւակերպված չէ: “Քաղաքապետարանը  փորձում է օրինականացնել  այն  ինքնակամ շինությունները, որոնք համապատասխանում  են ճարտարապետաշինարարական նորմերին,  իսկ մնացածի համար՝  գտնել  հարմար լուծումներ, որի արդյունքում չտուժի ոչ կառուցապատողը, ոչ էլ խաթարվի մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը”-ասաց Henaran.am –ի զրուցակիցը:

Այսօր  Երեւանի քաղաքապետարանի համար գերակա ուղղություններից  մեկն էլ  կանաչ տարածքների  ավելացումն է, եւ   1, 5 տարվա ընթացքում Երեւանի կանաչ տարածքները 540 հեկտարից  հասել են 840-ի: Շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված դեպքերը չեն կարող լուծվել  միայն արագ արձագանքմամբ, պետք  է  առաջին  հերթին բոլորիս  ինքնագիտակցության  մեջ  լինի շրջակա միջավայրի պահպանությունը, ինչը եւ պարբերաբար  պրոպագանդվում է քաղաքապետարանի կողմից՝ զանգվածային լրատվամիջոցների  միջոցով, ինչպես նաեւ կազմակերպվում են  շաբաթօրյակներ,բացի  այդ, վերջերս ստեղծվել է  քաղաքապետին կից բնապահպանական խորհուրդ, որը եւ զբաղվում է այս հարցերով: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ