13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ԲՀԿ կոնֆլիկտը “պատմական” փուլ է թեւակոխել

Այս շաբաթվա մեկնարկն էլ զերծ չմնաց ՀՀԿ-ԲՀԿ պատմա-քաղաքագիտական, կենսա-կենդանաիրավագիտական վիրտուալ “բոցերից”:

ՀՀԿ խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանը գրել է.

“Կարճ ժամանակահատվածում բազմաթիվ կուսակցութուններ փոխած ճամբարափոխ Վահան Բաբայանին  հիշեցնեմ, որ բոլոր “վաթերլոոների” պատճառ եղել եւ կլինեն վարձկան լեգեոնականները, որոնց պակաս, ի դեպ, ԲՀԿ-ն չունի:

 

Հ.Գ. տարակուսելի է, որ Վաթերլոոյից խոսում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որը նույնիսկ մեկ Աուստերլից չի ունեցել: Ավելին, ԲՀԿ-ի գործունեությունը ինձ ավելի շատ հիշեցնում է  Քսենոփոնի “նահանջը””:

Մինչ այդ ԲՀԿ-ական Վահան Բաբայանն էր Ֆեյսբուքում գրել.

“Երբ տարիներ շարունակ վարչապետն ու իր ղեկավարած կառավարությունը առկա խնդիրները լուծելու փոխարեն նոր խնդիրներ էին ստեղծում, ԲՀԿ-ն այլևս կոալիցիա չկազմեց, իսկ իրերն իրենց անուններով կոչելը կարծես զարմացնում է որոշ ՀՀԿ-ականների: 

Այսօր էլ՝ Երևանի ավագանու ընտրություններից առաջ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը փորձում է հասարակությանը շեղել իրական խնդիրներից ու սին մեղադրանքներ է հնչեցնում մեր կուսակցության հասցեին՝ մոռանալով, որ թե՛ խորհրդարանի, թե՛ Երևանի ավագանու մեծամասնությունը, որոշում կայացնողն ու մերժողը իրենց կուսակցությունն է, որը ոչ միայն գարնան շրջանում, այլև տարիներ շարունակ տառապում է բազմաթիվ ախտանիշներով, որոնց բուժումը նրանցից ազատվելն է:

Հանրապետական կուսակցությունը, չփոխելով իր գործելաոճը, բոլոր ժամանակներում ժողովրդի առջև իրենց ստանձնած պարտավորությունների չկատարումը փորձում է բարդել մեծամասնություն չկազմող մյուս ուժերի վրա՝ իրենցից շեղելով հասարակության ուշադրությունը, ինչն արդեն կանխատեսելի ու ծիծաղելի է դարձել:

Կցանկանայի նաև արձագանքել ՀՀԿ-ական որոշ պատգամավորների, մասնավորապես Գալուստ Սահակյանի և Էդուարդ Շարմազանովի մտքերի փայլատակումներին: Խլուրդային քաղաքականությունից խոսում է մի գործիչ, որն իրավունք չունի վիրավորելու Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, և որի գործունեությունը բնութագրելու համար հասարակության մի ստվար զանգված չի վարանի կենդանական աշխարհից մի շարք ավելի վատ ու ավելի վառ օրինակներ բերել:

Ինչ վերաբերում է Էդուարդ Շարմազանովի՝ գողեր ու ավազակներ փնտրելու կոչին, ապա վստահ եմ, որ հասարակությունը շատ լավ գիտի գողերի ու ավազակների տեղը, ովքեր ուշ թե շուտ կրելու են իրենց արժանի պատիժը:

Կցանկանայի շեշտել, որ մեզ ֆեոդալիստական նկրտումների մեջ մեղադրողները Հայաստանում վերջին տարիներին ձևավորված հասարակարգի գլխավոր պատասխանատու կուսակցության ներկայացուցիչներն են:

Հ.Գ. Իհարկե, Երևանը Բաստիլը չէ, բայց վստահ եղեք, որ մայիսի 5-ը լինելու է Ձեր “Վաթերլոոն”:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ