Վթարի է ենթարկվել “Բենզին Ռուբոյի” “Range Rover”-ը
Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Մոսկովյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում բախվել են Այգեձոր փողացի բնակիչ, 45-ամյա Ներսես Թաշչյանի վարած “Դայհացու” մակնիշի 33 ՍP 703 և Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ, 41-ամյա Նորայր Առաքելյանի վարած Range Rover մակնիշի 888 ՍԼ 88 համարանիշի ավտոմեքենաները.
Վթարի հետևանքով ուղևոր, Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 28-ամյա Ալիս Ասարյանը տեղափոխվել է թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արթուր Գասոյանը:
Հաղորդում է shamshyan.com-ը: Ի դեպ, Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, որ Range Rover մակնիշի ավտոմեքենան պատկանում է հայտնի գործարար, “Բենզին Ռուբո” մականվամբ Ռուբեն Գալստյանին: