18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Գաղթականն ակամա միլիոնատեր է դարձել

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի 44-ամյա բնակիչը` Դոմինիկյան Հանրապետությունից ժամանած գաղթական Պեդրո Կեսադան, շնորհիվ ամերիկյան “Powerball” վիճակախաղի` 338 մլն դոլար է շահել, հաղորդում է “Associated Press”-ը:

Պեդրոն ցանկացել է, որ գումարն իրեն հանձնեն միանվագ ձեւով, այդ պատճառով էլ այն դարձել է 221 մլն դոլար, իսկ հարկերի վճարումից հետո` 152 մլն դոլար:

Երբ Կեսադան ժամանել է այն խանութը, որտեղից գնել էր վիճակախաղի տոմսը, նրան արդեն սպասելիս են եղել լրագրողները: Նա երջանկությունից շփոթել է անգլերենն ու մայրենի իսպաներենը: Կեսադան, ով 5 երեխաների հայր է եւ օրական 17 ժամ աշխատում է ընտանիքին կերակրելու համար, հայտարարել է, որ գումարի մի մասը նա մտադիր է նվիրել իր հարազատներին: 

“Powerball” վիճակախաղի խոշորագույն շահումը 2006-ին էր, երբ հաղթողն ստացավ 365 մլն դոլար:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ