Ալ. Արզումանյանը Ազատության հրապարակում “չուժոյ պախմել” չի խոսի

“Ազատ դեմոկրատներ” կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց կուսակցության չմասնակցության պատճառները Երեւանի ավագանու ընտրություններին. “Երկար քննարկվել է մասնակցության հարցը, սակայն քանի որ ընդդիմությանը չհաջողվեց մեկ ճակատով մասնակցել ընտրություններին, մենք որոշեցինք չմասնակցել”: Ավագանու ընտրություններին, ըստ ԱԺ պատգամավորի, սխալ կլինի, եթե ընդդիմադիր դաշտը և “Այլընտրանքը” սկսեն սլաքները ուղղել միմյանց դեմ, ինչը կփոշիացնի ընդդիմության ձայները: […]