08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2013

Ադրբեջանուհու եւ չինացու տարօրինակ հարսանիքը /վիդեո/

Համացանցում մի տարօրինակ տեսանյութ է հայտնվել, որտեղ ներկայացված է ադրբեջանցի կնոջ եւ չինացի տղամարդու հարսանիք: Չնայած հյուրերի բարձր տրամադրությանը, հարսն ու փեսան փոքր-ինչ տարօրինակ պահվածք ունեն` նրանց դեմքին երջանկության նշույլ անգամ չկա, իսկ հարսանեկան տանգոն պարելիս այնպիսի տպավորություն է, որ նրանք օտար են միմյանց:

Նաղդալյանը` ՄԻՊ-ին

Ինչպե՞ս եք վերաբերվում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ` քաղաքապետարանի աշխատանքը գնահատող զեկույցին` հարցին պատասխանում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: -Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը , կարծում եմ, հիմնարար փաստաթուղթ է, որը վերաբերում է երկրի, հասարակության կյանքի, պետական կառավարման տարբեր ոլորտների աշխատանքներում տեղ գտած դրական եւ բացասական երեւույթներին, եւ այդ իմաստով շատ կարեւոր է: Ես կարծում […]

61-ամյա թոշակառուն առաջին անգամ մայրացել է /ֆոտո/

Երջանիկ մայր Անտոնիա Աստին, ով ամենատարեց մայրն է համարվում Հարավային Ամերիկայում եւ ամենատարեցներից մեկը աշխարհում, համոզված է, որ կարող է դաստիարակել իր երեխաներին: Մինչ երկվորյակների ծնվելը Անտոնիան հղիանալ էր փորձում շուրջ 30 տարի, սակայն նրա փորձերը հաջողությամբ չէին պսակվում: Նա առաջին անգամ բժիշկներին դիմել է 51 տարեկանում, երբ հասկացել է, որ բնական ճանապարհով այլեւս չի […]

Թաղապետերը հանդիպել են ոստիկանապետերի հետ

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ստորաբաժանումների ղեկավարների և Երևան քաղաքի վարչական շրջաների ղեկավարների համատեղ խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա է եղել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի  վարչության պետ Ներսես Նազարյանը:   Ողջունելով ներկաներին և կարևորելով Երևանի քաղաքապետարան-ոստիկանություն գործակցությունը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատկանշել է համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունն ու համատեղ ծրագրերում նաև հասարակական կազմակերպությունների առավելագույն […]

Հայտնի երաժշտին փոստով ականջ են ուղարկել

“30 Seconds to Mars” խմբի վոկալիստ եւ հայտնի դերասան Ջարեդ Լետոն անհայտ երկրպագուից մարդկային ականջ է ստացել` ծրարի մեջ դրված: Նրա խոսքով` դա ամենատարօրինակ եւ սարսափելի “նվերն” է, որ իրեն երբեւէ նվիրել են: Ականջի հետ ծրարում նաեւ երկտող է եղել` հետեւյալ բովանդակությամբ. “Դու լսո՞ւմ ես”: “Շատ տարօրինակ է. Վան Գոգի ոճով է”,-նշել է Ջարեդը: Պատասխանեով […]

Ինչո՞վ են տարբերվում միլիարդատերերը սովորական մարդկանցից

Ամերիկացի հոգեբան Ջեյն Մորիսն զգուշացնում է` եթե ձեր գրասեղանի վրա խառնաշփոթ է, ապա դուք դժվար թե հաջողության հասնեք եւ երբեւիցե միլիարդատեր դառնաք: Որպես օրինակ նա նշում է Դոնալդ Տրամպին, Բիլլ Գեյթսին եւ Ռիչարդ Բրենսոնին, որոնց աշխատասենյակներն իդեալական  կոկիկ վիճակում են միշտ եղել:  Ջեյնի համոզմամբ` անկարգությունը աշխատանքային վայրում նշանակում է թափթփվածություն նաեւ մտքերում, որի արդյունքում էլ […]

Ֆուտբոլով` լոտո… հայաստանցու են ուզում, ոչ թե ամերիկացու /վիդեո/

Նախկին շախմատիստ, ՀԺԿ նախկին անդամ Նարեկ Վարազդատյանն այսօր ՛՛Ազատության՛՛ հրապարակում ընթացող քաղաքացիական ֆորումի ժամանակ հայտարարեց, որ երեկ շատերին չեն թողել մտնել ՛՛Հանրապետական՛՛ մարզադաշտ, չնայած նրան, որ այդ մարդիկ տոմսեր են ունեցել: ՛՛Նրանց ասել են, որ շատ լավ է՝ տոմսեր ունեք, սակայն այլևս ներսում տեղ չկա: Կրկին լոտո են խաղում մեր ժողովրդի հետ, ֆուտբոլով լոտո են […]

Ընդդիմության մեջ շարունակվում է առաջինը լինելու պայքարը. Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 27-ին հանդիպեց Երեւանի պետական համալսարանի եւ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների հետ, պատասխանեց Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի: Ուսանողների խնդրանքով նա անդրադարձավ Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմության միավորման հնարավորությանը: Նրա գնահատմամբ՝ Հանրապետական կուսակցությունը մրցակցային պայքարի կողմնակից է եւ պայքարելու է հաղթանակի, Երեւանի բարեկեցության, նրա […]

Րաֆֆու կոչը դոկտոր Դեմոյանին

Րաֆֆի Հովհաննիսյանը լրահոսից տեղեկացել է, որ Ցեղասպանության իսնտիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ընդգրկված է Երևանի ավագանու ՀՀԿ-ի ցուցակում: ՛՛Դոկտոր Դեմոյանը մտել է ՛՛Հանրապետական ցուցակ, եթե դա ճիշտ է, դա անթույլատրելի է և աններելի, ես կոչ եմ անում իսկույն ևեթ դուրս գալ այդ ցուցակից՛՛,-պահանջեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի