18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայտնի երաժշտին փոստով ականջ են ուղարկել

“30 Seconds to Mars” խմբի վոկալիստ եւ հայտնի դերասան Ջարեդ Լետոն անհայտ երկրպագուից մարդկային ականջ է ստացել` ծրարի մեջ դրված: Նրա խոսքով` դա ամենատարօրինակ եւ սարսափելի “նվերն” է, որ իրեն երբեւէ նվիրել են:

Ականջի հետ ծրարում նաեւ երկտող է եղել` հետեւյալ բովանդակությամբ. “Դու լսո՞ւմ ես”: “Շատ տարօրինակ է. Վան Գոգի ոճով է”,-նշել է Ջարեդը:

Պատասխանեով այն հարցին, թե ինչ է պատրաստվում անել տարօրինակ “նվերը”` երաժիշտը կատակել է. “Կարծում եմ` դրանից լավ զարդ կստացվի: Ես արդեն դակել եմ ականջս, պատրաստվում եմ այն որպես կուլոն կրել”: Ջարեդն արդեն դիմել է իր երկրպագուներին` խնդրելով, որ այլեւս նման տարօրինակ նվերներ իրեն չուղարկեն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ