Ինչո՞վ են տարբերվում միլիարդատերերը սովորական մարդկանցից
Ամերիկացի հոգեբան Ջեյն Մորիսն զգուշացնում է` եթե ձեր գրասեղանի վրա խառնաշփոթ է, ապա դուք դժվար թե հաջողության հասնեք եւ երբեւիցե միլիարդատեր դառնաք: Որպես օրինակ նա նշում է Դոնալդ Տրամպին, Բիլլ Գեյթսին եւ Ռիչարդ Բրենսոնին, որոնց աշխատասենյակներն իդեալական կոկիկ վիճակում են միշտ եղել:
Ջեյնի համոզմամբ` անկարգությունը աշխատանքային վայրում նշանակում է թափթփվածություն նաեւ մտքերում, որի արդյունքում էլ աշխատանքն արվում է երկար եւ ոչ միշտ է ճիշտ: Սակայն ստիպել ձեզ հավաքել շուրջը կամ հանձնարարելը դա մեկ ուրիշին չի նշանակում, որ ձեր բիզնեսում լուսավոր գիծ կհայտնվի: Աշխատավայրում կարգուկանոն պահպանելու ցանկությունը պետք է նույնքան բնական լինի, որքան եւ առավոտյան լվացվելը: Միայն այդ դեպքում ձեր շրջակայքը ներդաշնակ կլինի ձեր մտքերի հետ: