08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2013

Ջուր չի լինի

Մարտի 27-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 28-ը ժամը 10.00-ն ՛՛Երևան Ջուր՛՛ ՓԲԸ հայտարարել է հետևյալ տարածքների ջրամատակարարման մասին. Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան, Նորվեգական, Լուկաշին թաղամասերի, Գ.Զոհրապ, Չուխաջյան փողոցների, նախկին ՙԿաթի՚ գործարանի, Սպանդարյան կայարանի և արտադրական տարածքների, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 5-18 փողոցների և հարակից տարածքների, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի և հարակից զորամասերի:   Ինչպես […]

Հովիկ Աբրահամյանը պարգեւատրեց

Մարտի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ մշակույթի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ԱԺ Պատվո մեդալներով պարգեւատրեց ոլորտի մեկ տասնյակից ավելի գործիչների՝ Վարդուհի Վարդերեսյանին, Երվանդ Ղազանչյանին, Լեյլի Խաչատրյանին, Մարգո Մուրադյանին, Էվելինա Շահիրյանին, Ալեքսանդր Գրիգորյանին, Կամո Հովհաննիսյանին, Սիլվա Յուզբաշյանին, Բարսեղ Թումանյանին, Գեղանուշ Սայադյանին: ԱԺ նախագահի պատվոգրերով ու շնորհակալագրերով պարգեւատրվեցին թատերական արվեստի […]

Աշոտյանը Բրյուսելում էր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարտի 25-26-ը աշխատանքային այցով գտնվում էր Բրյուսելում: Այցի ընթացքում նախարարը հանդիպել է Եվրահանձնաժողովի Բարձրագույն կրթության և արտաքին գործերի տնօրինության ղեկավար պարոն Ջորդի Քուրել Գոտորի հետ: Կողմերն ընդգծել են, որ վերջին տարիներին Հայաստանի կրթական համակարգի համար ԵՄ-ն դարձել է կարևորագույն գործընկերներից մեկը, և համատեղ իրականացվող ծրագրերը բազմազան են և […]

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը մեզ համար փոխշփումների նոր հարթակ է. ԱԳ նախարար

Մարտի 27-ին, նախարար Նալբանդյանը ելույթ ունեցավ Ֆրանսիական համալսարանում անցկացված “Ֆրանկոֆոնիա. հնարավորություն Հայաստանի համար” համաժողովին, որին ներկա էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, հայկական առաջատար բուհերը ներկայացնող դասախոսներ եւ ուսանողներ: Իր խոսքում նախարար Նալբանդյանը նշեց, որ լինելով Հայաստանի Հանրապետության դեսպանը Ֆրանսիայում՝ պատիվ է ունեցել առաջին քայլերը ձեռարկել Հայաստանի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության  միջեւ հարաբերությունների հաստատման գործընթացում։ Հայաստանը 2006 […]

Նախագահի մամլո խոսնակի հայտարարությունը

“Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ս. թ. մարտի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակի վերաբերյալ հարկ է արձանագրել երեք հանգամանք. 1. Նախագահ Սերժ Սարգսյանը մշտապես աչքի է ընկել մեծ համբերատարությամբ, և նա միշտ կառուցողական է իր քայլերում, 2. Նախագահի՝ ս. թ. մարտի 25-ի նամակում արված առաջարկությունը դեռ շարունակում է մնալ ուժի մեջ՝ չնայած հրապարակից […]

Անսանձելի Լինդսի Լոհանը կրկին մենակ չէ

Հոլիվուդյան սկանդալների անբաժան մաս կազմող դերասանուհի Լինդսի Լոհանը նոր ընկեր է գտել: Դերասանուհու հերթական ընտրյալը երաժիշտ Ավի Սնոուն է: Ողջ հանգտսյան օրերը Լինդսին` նոր ընտրյալի եւ ընկերների հետ, զվարճացել է ակումբներում:  Ի դեպ, նույնիսկ Լինդսիի ընկերներն են արդեն սկսել հույսեր կապել նրա փեսացուների հետ: Այս անգամ եւս նրանք հուսով են, որ Լինդսիի նոր ընկերը դրական […]

Տարոնը հմայիչ տղամարդ է, իսկ ընտրողների կեսից ավելին կանայք են .Ադիբեկյան

՛՛Եթե ՀՀԿ-ն պարտվի այս ընտրություններում, լուրջ կասկածներ կլինեն նախագահական ընտրությունների արդյունքների նկատմամբ: Եթե բալանսը պահպանվի, ապա ընդդիմության հավակնությունները և Րաֆֆի Հովհաննիսյանը՝ չորրորդ նախագահ պնդումներն անհիմն են՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով՝ ավագանու ընտրությունների դեպքում մարդկանց մի մասը ձայնը տալիս է՝ հիմնվելով կուսակցության նկատմամբ իր վերաբերմունքի վրա, իսկ մյուսները կարևորում են, […]

Հարավային Կովկասի երկրների հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության պետը հիացած Երեւանի զարգացմամբ

Ֆրանսիական քաղաքների և կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման հնարավորությունների, ինչպես նաև Երևանի ջրամատակարարման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալներ Կամո Արեյանի և Վահե Նիկոյանի Հարավային Կովկասի երկրների  հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության պետ Դանիել Պատայի հետ հանդիպման ժամանակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրին` Կամո Արեյանը, կարևորել է ֆրանսիական կազմակերպությունների հետ համագործակցությունն ու դրա ընլայնման […]

Միմյանց են բախվել 100 ավտոմեքենաներ /վիդեո/

Ավստրիայի արեւմուտքում 100 ավտոմեքենաներ են բախվել միմյանց, որի հետեւանքով մեծ խցանում է առաջացել, հաղորդում է “BBC News”-ը: Վթարի հետեւանքով 1 մարդ է զոհվել, 12-ը վիրավոր են: Առատ ձյան պատճառով մայրուղին պատվել է սառույցով, ինչը բարդություններ է առաջացրել վարորդների համար: Միմյանց են բախվել 60 ավտոմեքենա եւ 60 բեռնատար: Վթարի ենթարկված ավտոմեքենաների շղթան ձգվել է ավելի քան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի