Ջուր չի լինի
Մարտի 27-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 28-ը ժամը 10.00-ն ՛՛Երևան Ջուր՛՛ ՓԲԸ հայտարարել է հետևյալ տարածքների ջրամատակարարման մասին. Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան, Նորվեգական, Լուկաշին թաղամասերի, Գ.Զոհրապ, Չուխաջյան փողոցների, նախկին ՙԿաթի՚ գործարանի, Սպանդարյան կայարանի և արտադրական տարածքների, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 5-18 փողոցների և հարակից տարածքների, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի և հարակից զորամասերի:
Ինչպես տեղեկացրեց ՛՛Մաշտոց՛՛ շահագործման տեղամասի գլխավոր ճարտարագետ Էդգար Հայրապետյանը, այդ ընթացքում նախատեսվում է ՛՛Դավթաշեն Վերին՛՛ օրվա կարգավորիչ ջրամբարում /ՕԿՋ/ ՛՛Շորշոր-Երևան՛՛ ջրագծի վրա տեղադրել հոսքաչափ, որպեսզի հնարավոր լինի պարզել ստացվող ջրի քանակը, հետևաբար՝ նաև ծախսը, հավանական կորուստները պարզելու ու ջրամատակարարումը կարգավորելու նպատակով: Իսկ Քասախ գյուղի մոտ դեպի Սպանդարյանի արդյունաբերական հանգույցն ուղղվող ջրագծի անսարք փականը փոխարինվում էր նորով, որը թույլ կտա վթարների դեպքում իրականացնել միայն տեղային ջրազրկում:
Նույն օրը, մարտի 27-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի 97 հասցեում իրականացվող աշխատանքների հետ կապված, ժամը 10.00-ից դադարեցվել էր Բ-1 զանգվածի Րաֆֆու 45, 47, 49, Անդրանիկի 58-122 զույգ և 73-131 կենտ համարների, Բ-2 զանգվածի Ճառագայթային Ա, Բ, Վ, Գ, 83, 85, 89, 91-95, 119-121, 129-140 շենքերի, Իսակովի պողոտայի 26-36 զույգ համարների, 36/1-36/4 շենքերի, Շահումյանի 7-րդ փողոցի և 1-ին նրբանցքի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ըստ ՛՛Շահումյան՛՛ շահագործման տեղամասի գլխավոր ճարտարագետ Արսեն Սիմոնյանի՝ պատճառը թաղամասը սնուցող 250մմ տրամագծով ջրագծի վթարն է: Ճիշտ է, կանգառը մինչև ժամը 20.00 էր, սակայն հաշվի առնելով սպառողների կենցաղային կարիքները, աշխատանքները իրականացվեցին առանց կանգառի, որի շնորհիվ հնարավոր եղավ արդեն 14.00-ին վերաշահագործել ջրագիծը: