08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Րաֆֆին պաշտոն է ուզում … Ազատության հրապարակում կրքերը թեժացան/վիդեո/

”Ազատության” հրապարակում հավաքվածները կողմ են, որ ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բանակցի Սերժ Սարգսյանի հետ: Henaran.am-ի հետ զրույցում քաղաքացիական ֆորումի ունկնդիրներից մեկը նշեց, որ երկխոսությունն անհրաժեշտ է: ”Ուրիշ ճար չունենք, ինքն իր համար չի ուզում պաշտոններ”,-ասաց նա:

Հարցրեցինք` կարո՞ղ են ”Ժառանգությունն” ու ՀՀԿ-ը միասին աշխատել: Զրույցին միջամտեց նախագահի նախկին թեկնածու Ռոբերտ Սիմոնյանը.

”Իսկ ինչու եք մտածում, որ հիմա չեն աշխատում միասին”: Նա հայտարարեց, որ Հովհաննիսյանի պաշտոններ խնդրելը վկայում է այն մասին, որ նա Սերժ Սարգսյանին համարում է օրինական ընտրված:

Դիտարկմանը`գուցե, այլ ելք չուներ, նա արձագանքեց. ”Եթե այլ ելք չուներ, ինչու է այս մարդկանց բերում”: Զրույցին խառնվեցին Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրները` նշելով, որ Սիմոնյանը ագիտացիա է անում: Կրքերը թեժացան: 

Դիտեք` տեսանյութը

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ