06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

“Երեք գործողությամբ ներկայացում” բեմադրությունն ու “Սահմաններից ներս” ֆիլմի ցուցադրությունը մեկ ներկայացմամբ

Բրիտանական խորհրդի աջակցությամբ մարտի 30-ին և 31-ին Candoco ժամանակակից պարի թատրոնը Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանդես կգա “Երեք գործողությամբ ներկայացում” բեմադրությամբ և նույն թատրոնի պարողների մասնակցությամբ  “Սահմաններից ներս” ֆիլմի ցուցադրությամբ:

Candoco ներառական պարի թատրոնը, որի կազմում ընդգրկված են նաև հաշմանդամություն ունեցող պարողներ, իրենց ներկայացումների ուժով հանդիսատեսի մոտ կոտրում են մարդկային հնարավորությունների և արվեստի մասին կարծրատիպերը, իսկ մարդկանց միջև համագործակցությունը դարձնում գործի էությունը: Իր տեսակի մեջ առաջին թատրոնն է Միացյալ Թագավորությունում և առաջատարներից մեկը ողջ աշխարհում:

“Երեք գործողությամբ ներկայացում”-ը հայտնի պարուսույց Խավիեր դե Ֆրուտոսի Studies for C զուգապարի, ամերիկյան ժամանակակից պարի առաջատար Թրիշա Բրաունի հանրահայտ Set and Reset/Reset ստեղծագործության և Մեծ Բրիտանիայի պարի թատրոնի դերասան Ուենդի Հյուսթոնի զարմանահրաշ Imperfect Storm դրամայի համադրումն է:

Խավիեր դե Ֆրուտոսի Studies for C զուգապարը ներկայացնում է մի զույգի լճացած հարաբերությունները, որը բեմադրելիս դե Ֆրուտոսը ոգեշնչվել է Թենեսի Ուիլիամսի Camino Real (1953) ներկայացումով և Լիլա Դաունսի մեքսիկական ռանչեռա երաժշտությամբ:

Թրիշա Բրաունի հանրահայտ Set and Reset/Reset ներկայացումը նոր կյանք և ոճ է ստացել հանրաճանաչ Լորի Անդերսենի կատարմամբ և Candoco ժամանակակից պարի թատրոնի յուրօրինակ մատուցմամբ:

Թատրոնի և պարի հռչակավոր վարպետ Ուենդի Հյուսթոնը համադրում է շարժումը խոսքերի հետ, իսկ իմաստը` հումորի: Imperfect Storm-ը, որը մասամբ հիմնված է Շեքսպիրի §Փոթորիկը¦ պիեսի վրա, իր հատուկ մշակված զգեստներով և թատերական շարժումներով յուրահատուկ ոճ է տալիս այս ստեղծագործությանը:

Երեկոյի ընթացքում կցուցադրվի §Սահմաններից ներս¦ ֆիլմը, որի հեղինակը մրցանակակիր ռեժսոր Մարգըրեթ Ոիլիամսն է, պարուսույցը` Վիկտորիա Մարկսը: BBC-ի և British Arts Council-ի պատվիրած ֆիլմը դիտումից հետո թողնում է մշտական շարժման զգացողություն:

Այս տարվա ընթացքում սա Candoco պարի թատրոնի երկրորդ այցն է Հայաստան: Հունվարին Candoco-ի դասընթացավարներ Վելլի Օ’Բրայենը և Քրիս Օուենն անցկացրել են վարպետության դասընթաց հայ մասնակիցների համար:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ