20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվելո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու հարցը

Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում “Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու առանձին հարց չի քննարկվելու: Այս մասին “Արմենպրես”-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ մամլո խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 

“Օրակարգում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու կոնկրետ հարց չկա: Լինելու է գործադիր մարմնի հերթական նիստ, որի ընթացքում քննարկվելու են ներքաղաքական և ներկուսակցական հարցեր”,- ասել է Շարմազանովը` ընդգծելով, որ քննարկումներ են լինելու նաև Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված:

Մամուլում լուր է տարածվել, որ ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվելու է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու հարցը:

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ