14 Մարտի, Saturday, 2026
KFC

Ուելսի անգլիկան եկեղեցին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ուելսի անգլիական եկեղեցին ճանաչել  է Հայոց ցեղասպանությունը` որպես 20-րդ դարում տեղի ունեցած առաջին ցեղասպանությունը: Այն Անգլիկան միության առաջին անդամն է, որը նման քայլ կատարեց: Այդ մասին հաղորդում է “Nouvelles d’Arménie”` հղում անելով Ուելսի “The Western Mail” թերթին: 

Հաջորդ ամսվանից Ուելսի պաշտոնական օրացույցներում ապրիլի 24-ը կնշվի որպես Հայոց ցեղասպանության օր: Նշենք, որ 1915-ի այդ օրը Օսմանյան կայսրությունը ձերբակալեց Կոստանդնուպոլսի հայ համայնքի ղեկավարներին, ինչով էլ սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանությանը:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ