Եվս 90 ավտոբուս

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել մասնավոր ընկերությունների կողմից ներկրված նոր ավտոբուսների հերթական խմբաքանակը: Պատասխանատուները ավտոբուսներով կատարած պտույտի ընթացքում քաղաքապետին ներկայացրել են դրանց տեխնիկական հնարավորություններն ու ուղեւորների համար ստեղծված պայմանները: Նոր ավտոբուսները Երեւան են բերվել քաղաքային իշխանությունների կողմից մայրաքաղաքում իրականացվող հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրի շրջանակում` 2012 թվականին հաստատված մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի դրույթներից ելնելով, որոնց […]