“Բարեւ, ցտեսություն, մազերս սարքեմ, արտիստություն, բան … ” /վիդեո/
ԲՀԿ-ական, տնտեսագետ Վարդան Բոստանջյանն անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին` մասանավորապես նշեց, որ հայ ժողովրդի “մենթալիտետի հետ չի բռնում` բարեւ, ցտեսություն, մազերս սարքեմ, արտիստություն, բան: Ուզում եմ ասել, էս մարդու արած բաները` ջրիկ-վռիկ վազելը, գնալ-հետ գալը, նամակ գրելը”,-ասաց Բոստանջյանը` համոզմունք հայտնելով, որ իշխանությունը պետք է նվաճվի:
Բոստանջյանն ամենեւին էլ ապստամբության կոչ չի անում: Նրա խոսքով` Օսկարն էլ են նվաճում: Քաղաքական կյանքում ամեն ինչ պետք է տրամաբանական լինի: Հատկապես քաղաքական կյանքում ինչ կատարվում է, պետք է կատարվի չափազանց տրամաբանական:
“Մեր հասարակությունը առանձնացրել է տեղ, իսկ երկրի նախագահին հրավիրում է ինչ-որ փողոցում խոսելու, սա արդեն սիրուն չէ”,-Ասաց Բոստանջյանը` նշելով, որ նախագահը հստակ պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանին:
Վարդան Բոստանջյանը ոչ մի ակնկալիք չունի Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարից: Ընդունում է, որ նա կես միլիոն քվե է ստացել: “Բայց Րաֆֆուն քվերակողները այլընտրանք չեն ունեցել: Եթե իրենց ձայները տեղադրեցին այնտեղ, դեռ չի նշանակում, որ դրա տակ գտնվողը իրավունք է ձեռք բերել այդ բոլորի անունից այդպիսի մոտեցումներ ձեւավորի”-եզրափակեց Բոստանջյանը:
Դիտեք տեսանյութը: