28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Պարգեւներ պատանի շախմատիստներին

Պարգևատրվել են ուժեղագույն պատանի շախմատիստները

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել և պարգևներ է հանձնել ՀՀ շախմատի դպրոցականների համապետական 7-րդ օլիմպիադայի մարզային փուլի Երևան քաղաքի եզրափակիչ փուլի մասնակիցներին:  Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Բենիամին Ժամկոչյանի անվան 119 ավագ դպրոցի թիմը, ում և հանդիսավորությամբ ոսկե մեդալներն ու հաղթական գավաթը հանձնել է անձամբ քաղաքապետը: Մանուել Քաջունու անվան թիվ 54 դպրոցի և 2-րդ ավագ դպրոցների թիմերին, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են երկրորդ և երրորդ հորիզոնականները, պարգևները հանձնել են ՀՀ շախմատի ֆեդերացիայի  փոխնախագահ Սմբատ Լպուտյանն ու ՀԲԸՄ Երևանի գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը:

Մարզչական վարպետության շնորհիվ թիմի ձեռք բերած բարձր ցուցանիշի համար պատվոգրերի են արժանացել նաև առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած դպրոցների շախմատային թիմերի մարզիչները:

Մասնակից մյուս բոլոր թիմերը ևս  անմասն չեն մնացել պարգևներից: Նրանք քաղաքապետի կողմից պարգրատրվել են պատվոգրերով:

Շախմատի դպրոցականների համապետական 7-րդ օլիմպիադայի մարզային փուլի երևանյան մրցումներին ընդհանուր առմամբ մասնակցել է 158 հիմնական և 42 ավագ դպրոցների և վարժարանների շուրջ 6000 աշակերտ: Երևանյան փուլի եզրափակիչ երկօրյա մրցումներն էլ, ավանդույթի համաձայն, անցկացվել են քաղաքապետարանի ճեմասրահում: 12 թիմերում ընդգրկված է եղել 48 աշակերտ` յուրաքանչյուրում 1 աղջիկ և 3 տղա կազմով:

Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած թիմերը շախմատի դպրոցականների համապետական 7-րդ օլիմպիադայի հաղթողի կոչմանն արժանանալու համար հանրապետական փուլում կմրցեն հանրապետության մարզերի լավագույն թիմերի հետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ