08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 20, 2013

ՀՀ քաղաքացիները Ադրբեջանից հայրենադարձվեցին ԿԽՄԿ-ի հովանու ներքո

Այսօր Ադրբեջանում ներկալված երկու հայ քաղաքացիական անձինք, հայրենադարձվեցին Հայաստան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանավորությամբ։ Կինն ու տղամարդը Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների պատասխանատվության ներքո փոխանցվեցին Ադրբեջանի Հանրապետության Ղազախ եւ Հայաստանի Հանրապետության Իջեւան քաղաքների միջեւ ընկած ճանապարհին ՝ միջազգայիին սահմանի վրա։ Նախքան հայրենադարձումը ԿԽՄԿ-ի պատվիրակները այցելել են քաղաքացիական անձանց՝ ազատազրկման պայմանները եւ նրանց հանդեպ վերաբերմունքը գնահատելու նպատակով։ […]

Հայաստանը ստանձնել է ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի նախագահությունը

Մարտի 15-ին Մոսկվայում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը: Խորհրդի որոշմամբ Հայաստանը մեկ տարի ժամկետով ստանձնել է Խորհրդի նախագահությունը: Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ երկրներում զբոսաշրջության ոլորտի վերջին զարգացումները, զբոսաշրջության բնագավառում համագործակցության և ինտեգրման հեռանկարները, այլ հարցեր: Զբոսաշրջության ոլորտում համագործակցության համաձայնագրի մասնակից […]

Գիտպետկոմից

  Մարտի 20-ին «Փաստարկ» ակումբում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի  մամուլի ասուլիսը “Ներկա եւ հեռանկարային ծրագրեր” թեմայով, որի ժամանակ լրագրողներին ներկայացվեց տեղեկատվություն ԳՊԿ կազմակերպած մրցույթների, բնագավառի իրավական դաշտի բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքների, ՔԵՆԴԼ նախագծի եւ կոմիտեի հեռանկարային ծրագրերի մասին:   ԳՊԿ նախագահը նշեց, որ ամփոփվել է “Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր […]

ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցություններ կայացան Երեւանում

Մարտի 19-20-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 12-րդ լիագումար նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարում էր Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Արեւելյան հարեւանության, Ռուսաստանի եւ Արեւմտյան Բալկանների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը: Հանդիպման ընթացքում զգալի առաջընթաց գրանցվեց ապագա համաձայնագրի կառուցվածքային ձեւաչափին, ընդհանուր եւ […]

“Տենց բորշ համերգ չենք սիրում “. ինչու ”Էմփիրեյը” հրաժարվեց Րաֆֆու հետ պայմանավորվածությունից /վիդեո/

”Էմփիրեյ” խումբը շաբաթ օրը չի մասնակցելու ”Ազատության” հրապարակում նախապես հայտարարված ռոք-փառատոնին: Րաֆֆի Հովհաննիսյանը դեռևս նախորդ շաբաթ ռոք-փառատոնի ժամանակ հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ հրապարակում ելույթ կունենա այդ խումբը: Խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ տեխնիկական և ստեղծագործական խնդիրներ են առաջացել, այդ պատճառով էլ  հրաժարվել են համերգից: Սարգսի պատմելով` իրենք ընդամենը երկու օր […]

Ամերիկացի լարախաղացը Մեծ Կանյոնը կանցնի առանց անվտանգության միջոցների

Ամերիկացի 34-ամյա լարախաղաց Նիք Վալենդան պատրաստվում է հունիսին առանց անվտանգության միջոցների անցնել Մեծ Կանյոնը: Նա կքայլի 457 մետր բարձրության վրա կապված պարանի վրայով, ճանապարհի երկարության մասին առայժմ չի հաղորդվում, հաղորդում է “Reuters”-ը: Ամերիկացու սխրանքը կհեռարձակվի “Discovery” հեռուստաալիքի ուղիղ եթերում: Վալենդան խոստովանել է, որ վաղուց է երազում նվաճել Մեծ Կանյոնը, սակայն նա երկար ժամանակ չի կարողացել […]

Սաակաշվիլիի կուսակցությունը համաձայնել է կրճատել նախագահի լիազորությունները

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի “Միացյալ Ազգային շարժում” կուսակցությունը համաձայնվել է քվեարկել նախագահի լիազորությունների կրճատման համար: Այդ մասին “Trend” գործակալությանը հայտնել է հենց Սաակաշվիլին: Նա նշել է, որ հարկավոր է քվեարկություն անցկացնել` պարզելու համար` որքան ձայն է հարկավոր “Վրացական երազանք” կոալիցիային փոփոխություններն անցկացնելու համար: Որպեսզի սահմանադրության մեջ փոփոխություններ արվեն, հարկավոր է, որ դրա օգտին քվեարկի 150 […]

Ինչ կանեին Հենրիխը, Յուրան և Բերեզովսկին, եթե ֆուտբոլիստ չլինեին /ֆոտո, վիդեո /

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՊՏՀ ուսանողներին հնարավորություն էր ընձենռվել շփվելու Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Միթարյանի, Յուրա Մոսվսիսյանի և Ռոման Բերեզովսկու հետ: Հարցին, թե ինչ կանեին, եթե չընտրեին ֆուտբոլիստի կարիերան, Հենրիխը պատասխանեց, որ կսովորեր ՀՊՏՀ-ում: Ուսանողներին այս պատասխանը դուր եկավ: Յուրան ևս նշեց, որ հավանաբար ինքն էլ կսովորեր այստեղ, իսկ դարպասապահը նշեց, որ իր կյանքն […]

Հայաստանը “MITT” միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Մարտի 20-23-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) տեղական 13 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացնելու է Հայաստանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք “MITT” միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Այն Ռուսաստանի ամենամեծ ցուցահանդեսն է, և այս տարի նախատեսվում է 197 երկրներից շուրջ 3000 ընկերությունների մասնակցություն. այս տարի նաև նշվում է “MITT”-ի 20-ամյակը: “Առաջատար այս ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նպատակ ունի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի