27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ամերիկացի լարախաղացը Մեծ Կանյոնը կանցնի առանց անվտանգության միջոցների

Ամերիկացի 34-ամյա լարախաղաց Նիք Վալենդան պատրաստվում է հունիսին առանց անվտանգության միջոցների անցնել Մեծ Կանյոնը: Նա կքայլի 457 մետր բարձրության վրա կապված պարանի վրայով, ճանապարհի երկարության մասին առայժմ չի հաղորդվում, հաղորդում է “Reuters”-ը:

Ամերիկացու սխրանքը կհեռարձակվի “Discovery” հեռուստաալիքի ուղիղ եթերում: Վալենդան խոստովանել է, որ վաղուց է երազում նվաճել Մեծ Կանյոնը, սակայն նա երկար ժամանակ չի կարողացել ստանալ կանյոնի անհրաժեշտ մասում բնակվող նավախո ցեղի թույլտվությունը: “Ես անհամբեր սպասում եմ` երբ ցույց կտամ հանդիսատեսին կանյոնն այնպիսին, ինչպիսին նրանք այն երբեւէ չեն տեսել”,-խոստովանել է Վալենդան:

Նիք Վալենդան, ով իրեն “լարախաղացների արքա” է անվանում, 2012-ի ամռանն անցավ Նիագարայի ջրվեժի վրայով` 60 մետր բարձրության վրա: 550 մետր երկարությամբ ճանապարհը նա կրկին մտադիր էր առանց անվտանգությունն ապահովող միջոցների անցնել, սակայն “ABC” հեռուստաընկերությունը, որը հեռարձակում էր նրա ռեկորդը, նման պայման էր դրել:

Վալենդան ծնվել է լարախաղացների ընտանիքում: Նրա պապի հայրը մահացել է 1978-ին, երբ փորձում էր անցնել 2 երկնաքերերի մեջտեղով Պուերտո-Ռիկոյում:

Մեծ Կանյոնը, որը գտնվում է Արիզոնա նահանգում, նախկինում ոչ ոք դեռեւս չի անցել պարանի վրայով: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ