14 Մարտի, Saturday, 2026
KFC

Ազգային ամոթ է պատմության դասը չսովորելը․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ազգային ամոթ է պատմության դասը չսովորելը
Ձեր կարծիքով ի՞նչ ուժ է այսօր  կառավարում մեր երկիրը, ոչ, չասեք՝ քպն, քանզի, քպնիկոլը սովորական խամաճիկ է, թելերը գտնվում են թուրք-ադրբեջանական  տանդեմի ձեռքում։ Հայաստանի Հանրապետությունն, այսօր, արդեն ութը տարի կառավարվում է հենց այդ ուժի կողմից, պարզապես վերջին ամիսներին , հատկապես վերջին օրերին դա ավելի ցցուն է եւ անթաքույց։
Նիկոլին ուրեմն կարելի է Էրդողանի գիրքը ջերմորեն կրծքին սեղմած նկարվել, դա  տեղավորվո՞ւմ  է մեր պետության քաղաքականության օրակարգում, իսկ Ցեղասպանության  Թանգարան-ինստիտուտի տնօրենին չի կարելի Արցախի պատմության մասին գիրք նվիրել  պարոն Վենսին։ Դա չի տեղավորվում մեր  քաղաքական օրակարգում, փաստորեն, ասաց, այո, չի տեղավորվում։ Իսկ այդպես կասի ո՞վ։ Այո, հասկացաք։ Նիկոլն  չի վիրավորվում, երբ իրեն ասում են թուրք/ինքն է սա խոստովանել/, բայց  խորապես վիրավորվում է, երբ  Հայ առաքելական եկեղեցին աղոթք է հղում  հանուն  Արցախի Հանրապետության  փրկության։Նիկոլն, ուրեմն կարող է անհասկանալի պատճառաբանությամբ  Ցեղասպանության հուշահամալիրը քանդել, իբր սարքելու պատրվակով եւ չհասցնել   վերակառուցումը մինչեւ ապրիլի 24-ը։ Իսկ Ինձ չի կարելի բողոքել սրա դեմ, կամ ասել՝  ո՞ւր գնամ ես,  իմ նախնիների հիշատակին ծաղիկ խոնարհելու։
Կամ, նիկոլին կարելի է Ստրասբուրգում ալիեւի հանցագործությունները պարտակել, կամ՝  ներքին հրահանգով  հանձնարարական տալ դպրոցներից հեռացնել Արցախյան հերոսներին նվիրված   հուշատախտակները/մամուլում  եղել են նման վկայություններ/, կարելի է  ալիեւին ասել շնորհակալություն, իսկ արցախցուն չի կարելի մտածել, խոսել, երազել եւ սպասել իր ծննդավայր, իր բնօրրան վերադարձի մասին։
Նման զուգահեռների պակաս չկա, ուրեմն՝  ընդդիմությունը պարզապես իրավունք չունի հապաղել։ Դինջ նստած նարդի խաղալով եւ  ստեղծված վիճակից  ֆեյսբուքներում բողոքելով հարցերը չեն լուծվելու, մի անգամ 115 տարի առաջ այդպես եղել է, երբ  թուրքի հետ  հայ մտավորականը նարդի էր խաղում եւ հաջորդ օրը կախաղան բարձրացվեց։Դասեր քաղելը ամոթ չէ, դասը չսովորելն է ամոթ եւ  ազգային ամոթ։ Թշնամին լկտիանում է, երբ մտածում է դու թուլացել ես եւ քեզ հեշտ է կոտրել։
Միայն փողոց դուրս գալով, միայն  համահայկական միասնական օրակարգով է հնարավոր այս   վիճակը փոխել։Կարծում եմ, իրական զտարյուն հայերը սա ընկալել են  վաղուց, իսկ ով չի ընկալել, պետք է արյան  ստուգում անցնի»։
KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ