Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց կա. ԱԺ նախագահ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 20-ին ընդունեց Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով Գունար Վիգանդին եւ պատվիրակության անդամներին՝ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի բանակցությունների 12-րդ փուլին մասնակցելու նպատակով Երեւան ժամանելու կապակցությամբ, Հովիկ Աբրահամյանն իր գոհունակությունը հայտնեց, որ ներկա բանակցություններում դրական արդյունք […]