08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 20, 2013

Կհաջորդի Լոնդիկը. Հրապարակ

Ընտրությունների արդյունքներով պայմանավորված, մարզպետների հրաժարականների շարքն առայժմ սահմանափակվեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանով, թեեւ շատերին էր սպասվում նույն ճակատագիրը: Պարզվում է, սակայն, մարզպետների հարցը դեռ օրակարգում է, պարզապես դրան որոշել են անդրադառնալ երդմնակալությունից հետո: Խոսվում է, որ Գիզիրյանին կհաջորդի Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկը: Անգամ հայտնի է նրան փոխարինողի անունը՝ ՀՀԿ-ական, բռնցքամարտիկի հակումներ ունեցող, Մասիսից մեծամասնականով […]

Չեխիայի ԱԳ նախարարը հետաձգել է այցը Բաքու` հնչած քննադատությունների արդյունքում

Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը հետաձգել է ապրիլին ծրագրված այցն Ադրբեջան, հաղորդում է “Orer.eu” կայքը: Չեխական  լրատվական գործակալությունները հայտնում են, որ համաձայն “Մարդը կարիքի մեջ” չեխական բարեգործական կազմակերպության տվյալների,  պատճառը Ադրբեջանի  վարչակազմի քննադատությունն է, որով Շվարցենբերգը հանդես եկավ  մարդու իրավունքների “Մեկ աշխարհ” կինոփառատոնի շրջանակներում Homo Homini մրցանակը հանձնելիս: Այս տարի այդ մրցանակը հանձնվեց ադրբեջանցի փաստաբան ու իրավապաշտպան Ինտիգամ Ալիեւին:  Իր ելույթի ժամանակ Շվարցենբերգը […]

Սերժ Սարգսյանի գլխավոր ուղերձը` քանի տալիս եմ, վերցրու. Առավոտ

Հիշո՞ւմ եք` “Գարնան 17 ակնթարթները” ֆիլմում պաստոր Շլագը Շվեյցարիայում զրուցում է գերմանացի վտարանդի դիվանագետ Կրաուզեի հետ եւ իր զարմանքն է հայտնում, թե ինչպես են ամերիկացիները Ալեն Դալեսի միջոցով փորձում բանակցել Լեոի [այսինքն` Հիտլերի) հետ: Եվ դիվանագետը պատաս-խանում է մոտավորապես հետեւյալը. “Քրիստոս, Նեո` այդ հասկացությունները քաղաքականության հետ կապ չունեն: Քաղաքականությունը ուժերի հարաբերակցության ճշգրիտ արտահայտությունն է”: Իհարկե, […]

Քոքոբելյանը հիմա էլ Բագրատյանի՞ հետ. Հրապարակ

Այսօր նախընտրական դաշինքների կազմման վերջին ժամկետն է, վաղը` մարտի 21-ին, ժամը 18:00-ին Երեւանի ավագանու ընտրություններին հայտ ներկայացնելու վերջնաժամկետը, եւ ըստ այդմ, Հրանտ Բագրատյանի “Ազատություն” եւ “Ազատ դեմոկրատներ”  կուսակցությունների միջեւ միասնական ցուցակով գնալու շուրջ բանակցությունների վերջին օրը: Եթե դրանք բարեհաջող ավարտվեն, ապա այսօր կուսակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ: Ըստ թերթի, ՀՀԿ ցուցակը` 65 տեղանոց ավագանու համար, […]

Երդմնակալության նախօրեին. Հայկական ժամանակ

Երեկ թերթը տեղեկություն է ստացել, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը  հերթական պլանային կարճատեւ ուսումնավարժանքն է նախապատրաստում: Արդեն հանրապետության տարբեր զինկոմիսարիատներից ծանուցագրեր են ուղարկվում զորացրված ժամկետային զինծառայողներին: Հավաքը, ըստ ծանուցագրերի, կազմակերպվում է ապրիլի 8-ից: Այսինքն արդեն զորացրված բազմաթիվ ժամկետային զինծառայողներ ապրիլի 8-ից հետո մի քանի օր լինելու են ծառայության մեջ: Արդյո՞ք այս օրը պատահական է ընտրվել, թե […]

ԿԳԲ-ն Զոլյանի հետեւից է ընկել. Առավոտ

Ըստ թերթի, Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոլյանը մի քանի անգամ կանչվել է Ազգային անվտանգության ծառայություն` տարբեր պատրվակներով: Թերթը պարոն Զոլյանին խնդրեց մանրամասնել, թե ե՞րբ եւ ինչո՞ւ են իրեն հրավիրել ԱԱԾ: Նախկին ռեկտորը նշեց, որ իրեն ընդամենը մեկ անգամ զանգել են ԱԱԾ-ից եւ հետաքրքրվել, թե ո՞ր հասցեով ուղարկեն ծանուցագիրը: “Ընդ որում ուրբաթ […]

Սամվել Ալեքսանյանը` Քոչարյանի բոստանում. Ժամանակ

Թերթի  տեղեկություններով՝  վերջերս խիստ սրվել են Ռոբերտ Քոչարյանի ու Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները։ Վերջինս փորձել է մուտք գործել տնտեսության այնպիսի ոլորտներ, որոնք “ավանդաբար” պատկանում են Ռ. Քոչարյանին:  Ս.Ալեքսանյանի այս քայլը շատ կոշտ արձագանքի է արժանացել: Իրադրությունը հարթելու նպատակով Ս. Ալեքսանյանը հրավիրել է Ռ. Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին, ու խոստացել է այլեւս նման ոտնձգություններ թույլ չտալ եւ […]

Նախագահականից` արտգործնախարար. Հրապարակ

Մոսկվայից եւ Բրյուսելից վերադարձած Սերժ Սարգսյանն արդեն իսկ ձեռնամուխ է եղել նոր կառավարության ձեւավորման աշխատանքներին: Թերթի  տեղեկություններով, Գորիկ Հակոբյանն առողջական խնդիրներ ունի, սակայն ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չեն միացվելու: Հետաքրքիր փոփոխություն է սպասվում արտաքին գործերի նախարարությունում. ըստ թերթի աղբյուրների` Էդվարդ Նալբանդյանը կրկին կվերադառնա Փարիզ, որպես դեսպան: Նրա աշխատանքից գոհ են, սակայն Նալբանդյանն ինքն է ուզում այդպես, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի