Երդմնակալության նախօրեին. Հայկական ժամանակ
Երեկ թերթը տեղեկություն է ստացել, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերթական պլանային կարճատեւ ուսումնավարժանքն է նախապատրաստում: Արդեն հանրապետության տարբեր զինկոմիսարիատներից ծանուցագրեր են ուղարկվում զորացրված ժամկետային զինծառայողներին:
Հավաքը, ըստ ծանուցագրերի, կազմակերպվում է ապրիլի 8-ից:
Այսինքն արդեն զորացրված բազմաթիվ ժամկետային զինծառայողներ ապրիլի 8-ից հետո մի քանի օր լինելու են ծառայության մեջ: Արդյո՞ք այս օրը պատահական է ընտրվել, թե անմիջականորեն կապված է ՀՀ ներքաղաքական լարված իրավիճակի հետ, մասնավորապես ապրիլի 9-ին սպասվող երդմնակալության արարողությունների հետ, կարելի է կռահել:
Այդ օրը Երեւանում երկու երդմնակալության արարողություն է նախատեսվում Սերժ Սարգսյանի, ով պատրաստվում է երդվել քաղաքական ուժերի, այլ երկրներից ժամանած հյուրերի առաջ, եւ Րաֆֆի Հովհաննիսյանի, ով պատրաստվում է երդվել ժողովրդի առաջ: Այդ նույն ժամանակ ուսումնավարժանք կազմակերպելով, ըստ ամենայնի, մի քանի խնդիր է լուծվում, բանակի մարտունակության, հանրությանը համապատասխան ուղերձի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության պոտենցիալ մասնակիցների թվաքանակի: