10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Սաակաշվիլիի կուսակցությունը համաձայնել է կրճատել նախագահի լիազորությունները

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի “Միացյալ Ազգային շարժում” կուսակցությունը համաձայնվել է քվեարկել նախագահի լիազորությունների կրճատման համար: Այդ մասին “Trend” գործակալությանը հայտնել է հենց Սաակաշվիլին:

Նա նշել է, որ հարկավոր է քվեարկություն անցկացնել` պարզելու համար` որքան ձայն է հարկավոր “Վրացական երազանք” կոալիցիային փոփոխություններն անցկացնելու համար: Որպեսզի սահմանադրության մեջ փոփոխություններ արվեն, հարկավոր է, որ դրա օգտին քվեարկի 150 խորհրդարանականների առնվազն 2/3-ը, այսինքն 100 մարդ: Ըստ Սաակաշվիլիի` սահմանադրական մեծամասնության համար քվեարկողներին հնարավոր է չհերիքի 6-7 մարդ: Նրա կարծիքով` Բիձինա Իվանիշվիլիի կառավարությանը հաջողվել է կաշառքի եւ ճնշումների շնորհիվ ստանալ մի քանի ընդդիմադիրների ձայները, սակայն հիմա կուսակցությունում մնացել են “հանուն գաղափարների մարտնչողները”:

Համաձայն մարտի 21-ին քննարկման դրվող սահմանադրական փոփոխությունների` նախագահին կարգելվի ցրել կառավարությունը առանց խորհրդարանի համաձայնության: Նախագահի խոսքով` “Վրացական երազանքը” մտադիր է երկրի ղեկավարման տապալումները բացատրել նրանով, որ երկրի ղեկավարը կարող է ցանկացած պահի ցրել կառավարությունը: 

Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ Սաակաշվիլին չի համարձակվի ցրել նախարարների կաբինետը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ