19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը “MITT” միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Մարտի 20-23-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) տեղական 13 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացնելու է Հայաստանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք “MITT” միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Այն Ռուսաստանի ամենամեծ ցուցահանդեսն է, և այս տարի նախատեսվում է 197 երկրներից շուրջ 3000 ընկերությունների մասնակցություն. այս տարի նաև նշվում է “MITT”-ի 20-ամյակը:

“Առաջատար այս ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նպատակ ունի խթանել Ռուսաստանից ներգնա զբոսաշրջային հոսքերի աճը, ինչպես նաև առավելագույնս օգտագործել զբոսաշրջային ոլորտում առկա հայ-ռուսական համագործակցության մեծ ներուժը”,-նշեց ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման
Խաչատրյանը:

“Սույն ցուցահանդեսը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի ճանաչելիության մակարդակի բարձրացմանը և զբոսաշրջության խթանմանն ուղղված 2013թ. մեր նախաձեռնության խորհրդանշական մեկնարկն է”,-ասաց նա:

“MITT» ցուցահանդեսում հայաստանյան պատվիրակության գլխավոր գործընկերն է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) “Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության” (“Ի-Դի-Էմ-Սի”) ծրագիրը: “Մեր ծրագրի նպատակն է աջակցել ռուսաստանյան շուկայում հայկական զբոսաշրջային արտադրանքի ներկայացմանը և խթանմանը”,-նշեց “Ի-Դի-Էմ-Սի” ծրագրի ղեկավար Բրունո Կորնելիոն:

“MITT-ի արդյունքում «Ի-Դի-Էմ-Սի»-ին ՀԱՄՀ-ի հետ համատեղ ռուսական լրատվամիջոցների և ճամփորդական գործակալների համար կկազմակերպի երկու ճանաչողական այց Հայաստան”:

Ռուսական շուկայում Հայաստանի բրենդի առաջմղման նպատակով Մոսկվայում մարտի 21-ին կազմակերպվելու է նաև ռուսական զբոսաշրջային գործակալների և առաջատար ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում-համաժողով, որի ընթացքում կներկայացվի Հայաստանի զբոսաշրջության գրավչությունը և
զբոսաշրջային արդյունքները:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ