08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 6, 2013

Ծիծաղելի պատճառաբանություն. դարձյալ ԱԳՆ շենքի վաճառքի շուրջ

Ճարտապարատների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին ԱԳՆ շենքի վաճառքը չեղյալ համարելու խնդրանքով: Այս մասին հայտնեց ինքը`Մկրտիչ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: “Այդ շենքը հանրապետական կարգի հուշարձան է մի հրապարակում, որը վարչական կենտրոնն է մայրաքաղաքի: Մի շարք օրենքներ կան, որոնք ուղղված են մշակութային արժեքները պահպանելուն, որոնք սակայն այս դեպքում անտեսվում […]

Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար. ԱԱԾ-ն խոսեց

“Ազգային ինքնորոշում միավորում” կուսակցության առաջնորդ, քաղաքական  գործիչ Պարույր Հայրիկյանի  դեմ սպանություն  կատարելու  դեպքով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով  սույն թվականի  մարտի 5-ին  ՀՀ քր. օր-ի 34-305-րդ հոդվածի  հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Վարդան Ժորժիկի Սեդրակյանին:   Նույն օրը վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան, նրա նկատմամբ  կալանքը որպես խափանման […]

Լիլիթ Հովհաննիսյանի երազանքը իր ապագա դստեր հետ է կապված /ֆոտո/

Սիրելիներս, ես ունեմ վաղեմի երազանք, որ ես ու աղջիկ երեխաս (առաջ Աստված) մշտապես կրենք նույն հագուստները, հագնվենք միանման, բայց առայժմ երազանքս իրականություն է դառնում միայն տեսահոլովակներում 🙁 😉 : Ի դեպ,երկուսիս վերարկուների հեղինակը կրկին ձեր խոնարհ ծառան է ;))) Երգչուհին իր երազանքներով կիսվել է ֆեյսբուքյան հանրագրում:

ՍԴ-ն Րաֆֆու դիմումը կքննի բանավոր ընթացակարգով

Ըստ ՀՀ Սահմանադրական դատարանի կայքի,  դատարանը կայացրել է աշխատակարգային որոշում, որի համաձայն՝ քննության է ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա՝ “ՀՀ նախագահ ընտրվելու մասին’’ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործը: Երեկվա մեկ այլ աշխատանքային որոշման համաձայն, ՍԴ-ն քննության է ընդունել նաեւ Անդրիաս Ղուկասյանի դիմումի հիման վրա գործը եւ, հաշվի առնելով, […]

“Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը” բանաձեւը քննարկվել է ՄԱԿ-ում

Մարտի 4-ին Նյու Յորքում ՄԱԿ-ում Հայաստանի եւ Էստոնիայի մշտական ներկայացուցչությունների համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաեւ Հայ օգնության միության ու Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանավորությամբ հրավիրվել էր քննարկում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի “Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը” 1325 բանաձեւի իրականացման հարցի շուրջ: ՄԱԿ-ի կենտրոնատեղիում անցկացված քննարկումները նախագահեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, իսկ որպես բանախոսներ հանդես եկան Էստոնիայի […]

Աջակցությունը կարիքավոր սիրիահայերին շարունակվում է

“Օգնիր եղբորդ” նախաձեռնության աշխատանքները շարունակվում են` նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելով  Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված սիրիահայ ընտանիքներին:   ԼՂՀ Քաշաթաղի շրջանում արդեն հաստատված 20 սիրիահայ ընտանիքների  բնակարանաշինական խնդիրը հոգալու նպատակով  դեռևս 2012-ի հոկտեմբերին “Օգնիր եղբորդ” նախաձեռնությունը 5.000.000 մլն դրամի փոխանցում էր կատարել “Քաշաթաղ” հիմնադրամին։ Այսօր արդեն բնակարանաշինության աշխատանքները ավարտական փուլում են, և դրանք  […]

Հետմահու ուշագրավ փաստաթղթեր Ուիթնի Հյուսթնի մասին

ՀԴԲ-ն հրապարակել է երգչուհի Ուիթնի Հյուսթնի հետ կապված մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես 128 էջից բաղկացած արխիվից կարելի է եզրակացնել, որ երգչուհուն բազմիցս շանտաժի են ենթարկել: ՀԴԲ-ի տեսադաշտում են հայտնվել նաեւ Հյուսթնին “զզվեցրած” երկրպագուները:  Փաստաթղթերը 1992-ին են վերաբերում, երբ երգչուհու պրոդյուսերներին մի փասՏաբան Չիկագոյից հայտնեց, որ իր հաճախորդներից ինչ-որ մեկը Հյուսթնի կյանքից մանրամասներ կհրապարակի, եթե 100 […]

“Փաթեթավորեմ պիտանիության ժամկետդ” /օրվա կադր/

Երեւանի սուպեր-մարկետներից մեկում Henaran.am-ի թղթակիցը սովորական դարձած միջադեպի է ականատես եղել, ինչի մասին միեւնույն է “չենք լռելու”: Աղցաններ գնող հաճախորդը կորցրեց ինքնատիրապետումը. “Փաթեթավորեմ պիտանիության ժամկետդ”,-բղավեց  նա: Բանն այն է, որ տարաների վրա ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ժամկետը 02.03.13 է դրոշմված, բայց չգիտես ինչու ՊԻՏԱՆԻ է մինչեւ 30.12.99-ը: Հիշեցնենք, նման արտադրանքը համարվում է ոչ պիտանի եւ վաճառքի ոչ ենթակա:  […]

Սյունիքում ձյան հաստությունը 40 սմ -ի է հասնում /ֆոտո/

Մարտի 5-ի երեկոյան սկսված ձյան առատ տեղումները խնդիրներ են առաջացրել Սյունիքի մարզում` վարորդների եւ ճանապարհաշինարարների համար: Այսօր առավոտյան տեղումները դեռ շարունակվում են  Գորիսում, Կապանում եւ Մեղրիում: Ձյան շերտի հաստությունը անցնում է 40 սմ-ից: Համեմատաբար տեղումները քիչ են Սիսիանի տարածաշրջանում: Երեւան-Մեղրի, Գորիս-Լաչին միջպետական ճանապարհները երթեւեկելի են, փակ են միայն մի քանի համայնքային եւ  ներհամայնքային ճանապարհներ: Երթեւեկությանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի