01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար. ԱԱԾ-ն խոսեց

“Ազգային ինքնորոշում միավորում” կուսակցության առաջնորդ, քաղաքական  գործիչ Պարույր Հայրիկյանի  դեմ սպանություն  կատարելու  դեպքով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով  սույն թվականի  մարտի 5-ին  ՀՀ քր. օր-ի 34-305-րդ հոդվածի  հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Վարդան Ժորժիկի Սեդրակյանին:

 

Նույն օրը վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան, նրա նկատմամբ  կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ  վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը և  Վ. Սեդրակյանի հանդեպ խափանման միջոց կիրառել  կալանավորումը երկու ամիս ժամկետով:

 

Վ. Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար:

 

Նախաքննությունը շարունակվում է, ընթացքի մասին հանրությանը պարբերաբար կտեղեկացվի:

 

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ