08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 6, 2013

“Ժողովուրդ”-ը կուսակցական տոմս չի. Առավոտ

Երբ միեւնույն տեքստում` գրավոր թե բանավոր, չափից դուրս հաճախ է կրկնվում “Ժողովուրդ” բառը, դա, ինձ թվում է` լավ նշան չէ: Սկսած “էս ժողովրդի վիճակը” դարձվածքով էմոցիոնալ բացականչությունից, վերջացրած “ամբողջ ժողովուրդը այս հրապարակում է”, “ժողովուրդը դատապարտում է”, “ժողովուրդը ողջունում է”, “ժողովուրդն այլեւս չի խաբվի” եւ այլն: Եթե խոսքն ամբողջ հայ ժողովրդի, հայկական էթնոսի մասին է, այն […]

Վարչապետը դոլար է սիրում. Հայկական ժամանակ

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների` էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն, ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը նախապատրաստվում է գալիք ճգնաժամին` դոլարայնացնում է իր ֆինանսական միջոցները եւ ազատվում դրամից:   Այսպես, եթե 2012-ի սկզբին նա բանկերում ունեցել է 35 միլիոն դրամ եւ 859 հազար դոլար, ապա տարեվերջին` ընդամենը 12 միլիոն դրամ եւ արդեն 920 հազար դոլար: Ճգնաժամերից քիչ տուժելու եւ […]

Ի՞նչ կնվիրի Արգամիչը. Հրապարակ

Խորհրդարանի կին պատգամավորները անհամբեր սպասում են, թե ինչ է այս տարի իրենց նվիրելու Հովիկ Աբրահամյանը: Ճիշտ է, վերջերս Արգամիչի տրամադրությունն այն չէ հետընտրական զարգացումների եւ իր որոշ պլաների ձախողման առնչությամբ, այնուհանդերձ, խորհրդարանի կանայք հույսները չեն կտրում: Սովորաբար դա եղել է շատ երակարոտն վարդերի եւ դրամական “պրեմիայի” տեսքով:

Միասնակա՞ն ընդդեմ ՀՀԿ-ի. Հայկական ժամանակ

Թերթի թղթակիցը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից հետաքրքրվել է արդյո՞ք դաշնակցությունն ու “Ժառանգությունը” պատրաստվում են՝ մայիսի 5-ին տեղի ունենալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել մեկ միասնական ցուցակով: “Քննարկումները ընթացքի մեջ են, իմ կարծիքով, ճիշտ կլինի՝ միասնական մասնակցել: Այս ստեղծված իրավիճակում ճիշտը դա է՝ ոչ իշխանական ուժերը միավորվեն եւ մասնակցեն”,- պատասխանել է Ռուստտամյանը: Հարցին՝ իսկ եթե չլինի […]

Ծառուկյանը ցույց է տվել դռան տեղը. Ժամանակ

Թերթի  աղբյուրների փոխանցմամբ, մարտի 10-ի ԲՀԿ քաղխորհրդի նիստում որոշվելու է Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ մասնակցության ձեւաչափը։ Չնայած ԲՀԿ քաղխորհրդի երեկվա նիստում Գագիկ Ծառուկյանը բավական սուր ելույթ է  ունեցել  Հայաստանում իրավիճակի վերաբերյալ, այդպես էլ որեւէ կերպ չի անդրադարձել դրանից դուրս գալու ճանապարհներին։ Ծառուկյանը չի անդրադարձել նաեւ Ազատության հրապարակում տեղի ունեցող իրադարձություններին եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ իր […]

Հանրայինում ճամպրուկներն են հավաքում. Հրապարակ

Ռուբեն Ջաղինյանի` Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրվելը Հ1-ում ծանր են տարել: Նրա հետ շատերն են առնչություն ունեցել եւ հիմնականում կարծում են, որ Ջաղինյանի հետ աշխատել չի լինելու, ուստի հեղինակային հաղորդումների ու ծրագրերի մեջ ներգրավված որոշ անձինք սկսել են “ճամպրուկները հավաքել”: Ջաղինյանի ընտրությունը խոսում է նաեւ այն մասին, որ Հանրայինում ոչինչ չի փոխվելու` նա շարունակելու է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի