08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 6, 2013

Մահ բոտուլիզմից

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարին Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում արձանագրված սննդային թունավորման՝ բոտուլիզմի  դեպքը մարտի 4-ին ավարտվել է մահվան ելքով: Սննդային թունավորման պատճառ էր հանդիսացել փետրվարի 9-ին տնային պայմաններում պատրաստված շուշանի պահածոյի օգտագործումը: Հաջորդ օրը հիվանդի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, ռնգախոսություն, երկտեսություն, պտոզ, կլման ակտի […]

Ամերիկացին ավարտական վկայական է ստացել 106 տարեկանում

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի բնակիչ Ֆրեդ Բատլերը դպրոցն ավարտել է 106 տարեկանում: Միջնակարգ կրթության վկայականի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել քաղաքապետը եւ այլ պաշտոնատար անձինք: Ծերունին շնորհակալություն է հայտնել այդ իրադարձության հետ կապ ունեցող բոլոր անձանց աջակցության համար եւ հայտարարել է, որ բարձր է գնահատում վկայականը:  Բատլերն ստիպած է եղել դուրս գալ դպրոցից 9-րդ դասարանում: […]

ՀԱԿ-ից այսքանը

Մարտի 5-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրես կուսակցության նախաձեռնող խմբի հերթական հավաքը: Նախաձեռնող խումբն ընդլայնվել է, ներգրավվել են ֆիզմաթ գիտությունների դոկտոր Արա Սեդրակյանը, նկարիչ Նորայր Այվազյանը, կոնֆլիկտաբան Արտակ Այունցը, ՀԻՄԱ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Արամազդ Ղալամքարյանը և Եվա Թովմասյանը:   Հավաքի ընթացքում քննարկվել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարի նախապատրաստման հետ կապված հարցեր: Որոշվել […]

Հայաստան կժամանի Վրաստանի Պ նախարարը

Մարտի 7-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան: Մարտի 7-ին, ժամը 12.30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա դիմավորման հանդիսավոր արարողությունը, որին կհաջորդի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի առանձնազրույցը և պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումները օտարերկրյա դիվանագետների հետ

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը ընդունեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեային: Քննարկվեցին փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած զանգվածային ընտրախախտումները, դրանց արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամը եւ դրանից դուրս գալու ուղիները:   Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը եւ քաղաքական խորհրդատու Անդրեյ Դիդենկոն, […]

Սիրիացի փախստականների թիվը հասել է մեկ միլիոնի

Սիրիացի փախստականների թիվը հասել է մեկ միլիոնի: Այդ մասին հայտարարել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի բարձրագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը, հաղորդում է “AFP”-ը: ՄԱԿ-ի տվյալներով` վերջին շրջանում փախստականների հոսքն զգալիորեն մեծացել է: Միայն 2013-ի հունվարի 1-ից Սիրիան 420 հազար փախստական է լքել, որոնց կեսը երեխաներ են: Փախստականների մեծամասնությունը` 330 հազար մարդ  հաստատվել է Լիբանանում, ինչի հետեւանքով երկրի […]

Սերժ Սարգսյանի 30 000 դոլարը, Հախվերդյանի ծամոնն ու սխտորի հոտը…/վիդեո/

Երգահան Ռուբեն Հախվերդյանի այսօրվա ասուլիսը նույնքան սկանդալային էր, որքան նրա վերջին հայտարարությունը Ազատության հրապարակում, որը լայն քննարկվեց եւ քննադատվեց սոցցանցերում: Երգահանն այսօր հայտարարեց, որ ինքը ‘’ հակաադրբեջանական բան’’ է ասել եւ հասկացողն էլ հասկացել է ու դիմեց  հասարակության մեծ մասին.’’ Հասարակության մեծ մաս, խնդրում եմ այլ կերպ մի հասկացեք’’: Ասուլիսին Հախվերդյանին հարց ուղղվեց, թե բարոյակա՞ն […]

Ինչու է լռում Տեր-Պետրոսյանը. Րաֆֆին ուզում է

“ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բաց է երկխոսության համար եւ եթե նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանա, նա կրկին կգնա հանդիպելու նրա հետ: Այս մասին Հովհաննիսյանը հայտարարեց այսօր Իջեւանում լրագրողների հետ ճեպազրույցում: Հովհաննիսյանը նշեց, որ իր “հաղորդակցական ուղիները բաց են եւ այդ պատճառով է նաեւ, որ ինքը հանդիպել է ԲՀԿ-ի եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Մամլո հաղորդագրություններում […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթին: Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին, երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարեւորել բարձր մակարդակի փոխայցելությունները եւ ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ համագործակցության կայուն եւ շարունակական զարգացմամբ: Սերժ Սարգսյանը հայ-գերմանական հարաբերությունների առավել խորացման ու ամրապնդման գործում մեծապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի