17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի 30 000 դոլարը, Հախվերդյանի ծամոնն ու սխտորի հոտը…/վիդեո/

Երգահան Ռուբեն Հախվերդյանի այսօրվա ասուլիսը նույնքան սկանդալային էր, որքան նրա վերջին հայտարարությունը Ազատության հրապարակում, որը լայն քննարկվեց եւ քննադատվեց սոցցանցերում: Երգահանն այսօր հայտարարեց, որ ինքը ‘’ հակաադրբեջանական բան’’ է ասել եւ հասկացողն էլ հասկացել է ու դիմեց  հասարակության մեծ մասին.’’ Հասարակության մեծ մաս, խնդրում եմ այլ կերպ մի հասկացեք’’:

Ասուլիսին Հախվերդյանին հարց ուղղվեց, թե բարոյակա՞ն է արդյոք, որ երգահանն այսօր հայհոյում ու որակումներ է տալիս նրանց, ումից ժամանակին օգնություն է ստացել: Ռուբեն Հախվերդյանն ասաց, որ որպես արվեստագետի իրեն երբեւէ տրամադրված օգնությունը չի կարող որեւէ կերպ ազդել իր քաղաքացիական դիրքորոշման վրա:

Հախվերդյանը բացահայտեց, թե ինչ է ստացել Հայաստանի երեք նախագահներից: ‘’Ես Լեւոն Տեր-Պետրոսյանից ոչինչ չեմ վերցրել, ասում են, որ ես 300 հազար փող եմ վերցրել, բայց ինձ ընդամենը թույլ են տվել, որ բուժվեմ:

Գործում էր մի օրենք, որ եթե հայտնի ինչ-որ արվեստագետ հիվանդանում է, իրեն բուժում էին որպես Ֆրանսիայի քաղաքացի: Ես բուժվել եմ ձրի, ինչքան կարելի է գոռալ այս մասին’’,-հայտարարեց Ռուբեն Հախվերդյանը:

Գալով ՀՀ երկրորդ նախագահին, ասաց. ‘’Ռոբետ Քոչարյանը ինձ երեքսենյականոց բնակարանի փոխարեն, չորս սենյականոց տվեց: Դուք սա համարում եք օգնությո՞ւն: Ինձ երգ գրելու տեղ է պետք: Բայց եթե մարդ սխալ է անում, չասե՞ս` ճիշտ չես անում,  մարտի մեկը կարելի՞ է կուլ տալ’’:

Ինչ վերաբերվում է գործող նախագահ Սերժ Սարգսյանից ստացած աջակցությանը, Հախվերդյանը նշեց.  ‘’Մի անգամ մանկական երգերի համար փող է տվել, բայց դա կապ ունի՞ քաղաքացիական դիրքորոշման հետ:

Դրա համար շնորհակալ են մանուկները, այնպես չէ՞’’,-նշեց երգահանը: Ձայնասկավառակի համար, երգահանի խոսքով, Սերժ Սարգսյանն իրեն 30 հազար ԱՄՆ դոլար է տվել, երբ վերջինս դեռ պաշտպանության նախարար էր:

Այս հանգամանքը չի խանգարում Հախվերդյանին այսօր քննադատել գործող նախագահին.’’Եթե Սերժ Սարգսյանի օրոք նշանակումներ են արվում, ես իրավունք չունե՞մ որպես քաղաքացի եւ, ներողություն, քիչ թե շատ հայտնի մարդ, դիտողություն անել’’,-նշեց նա ու հավելեց.

’’ Ազատությունը էն չի, որ ինչ մտածես` ասես, բայց անընդհատ գովերգե՞ս մի քաղաքական գործչի, քծնե՞ս, քծնանքի երկիր դարձե՞ս’’:

Ռուբեն Հախվերդյանն ասաց, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին է, որովհետեւ, ըստ նրա, Րաֆֆի Հովհաննիսյանը ‘’չի կեղտոտվել’’:  Հախվերդյանը հստակեցրեց, որ այսօր ոչ թե “Ժառանգության”, այլ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին է . ‘’Անձի հարց է, ոչ թե կուսակցության: Ես Րաֆֆիին եմ ընտրել, կամ եթե ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը դներ, դա կուսակցության հարց չի: Ես Վահանի կողքին կանգնել եմ,  որի համար փող եմ ստացել, երգ եմ գրել, որով իմ ընտանիքը ապրում ա, հետո քննադատել եմ, իրավունք չունե՞մ’’:

Ռուբեն Հախվերդյանը վերջում հայտարարեց, թե ուրախ է, որ իր խոսքն այսքան կարեւորում են եւ, որ այսքան ‘’մանկամարդ աղջիկներ’’ են եկել ասուլիսին: Դրա համա՞ր եք ծամոնը բերանին խոսում: Լրագրողներից մեկի այս հարցին Հախվերդյանը պատասխանեց.

‘’ Ջոն Լենոնը, երբ որ պրեզիդենտի համար երգում էր, ծամոն ծամելով էր երգում’’: Լրագրողները հետաքրքրվեցին, թե Հախվերդյանը Լենոնի՞ն է նմանակում : Պարզվեց` ոչ:

’’Ծամոն եմ ծամում, որովհետեւ ուզում եմ իմ վերաբերմունքը ցույց տալ հայ մամուլին: Իմ կյանքը կերել ա հայ մամուլը, երբեմն բաներ եմ ասում, շուռ են տալիս, նենգափոխում են միտքս ոնց ուզում են: Բայց,  ճիշտն ասած, բերանիցս սխտորի հոտ էր գալիս, ծամոն ծամում էի, որ դուք չուշաթափվեք, ջահել երեխեք եք’’,- բացատրեց Ռուբեն Հախվերդյանը:

Իսկ ”Ուրբաթ” ակումբից դուրս գալիս Հախվերդյանը հորդորեց ”մանկամարդ աղջիկներին”. ”Շաշ անտերներ, գնացեք պսակվեք բոլորդ, բայց ում հետ, փեսացուները սաղ խոպան են”:

Նշենք, որ Հախվերդյանն առաջիկայում պատրաստվում է համերգով հանդես գալ ”Մեցցո” ակումբում: Համերգին կներկայացնի երկու նոր երգ:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ