21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 6, 2013

Մինչեւ երբ …

Henaran.am-ի խմբագրությունն ահազանգ է ստացել մի շարք բնակիչներից: Ներկայացնում ենք բնակիչների կարծիքն առանց խմբագրման … Ընտրությունները գալիս են ու գնում, իսկ հին Նորքն իր հնամենի սպասարկման միջոցներով մնում է որպես  մ.թ.ա.. գյուղ` Երևանի ներսում: Աբսուրդի հասնող մաշվածությամբ 26 համարի միկրոավտոբուսը ժամանեց առավոտյան ժամը 8-ի փոխարեն 40 րոպե ուշացումով: Գործից և բուհերից ուշացած ուսանողները  ձմռան սառնամանիքին […]

Ուգո Չավեսը մահացել է /վիդեո/

Մեկ տարրի քաղցկեղից բուժվելուց հետո մահացավ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: Կուբայում մի քանի անգամ վիրահատվելուց հետո նրան հասարակության մեջ չէին տեսել փետրվարից` Կուբայից հայրենիք վերադառնալուց ի վեր, հաղորդում է “BBC”-ն: Վենեսուելայի սահմանադրությունը կոնկրետ պատասխան չի տալիս` ում են անցնում նախագահի լիազորությունները նրա մահից հետո, առավել եւս այս դեպքում, երբ Չավեսն ընտրվելուց հետո երդմնակալության արարողության չի […]

Փրկության ուղի

ՀՀ քաղաքական վերնախավի լուռ համաձայնությամբ՝ ՀՀ Անկախության Հռչակագիրը 1993-ից սկսած մոռացության մատնվեց հասարակական ու մշակութային, ընկերային ու քաղաքական հարաբերություններում: Փոխարենը, աստիճանաբար, ի հայտ եկավ ու ձեւավորվեց հիմքից իսկ մերժելի, հոռի ու այլանդակ մի մշակույթ, որը պայմանավորված էր ՀՀ-ի ընտրած զարգացման արտաքին եւ ներքին քաղաքական ու տնտեսական կողմնորոշումներով` պայմանավորված եւրոպական, կովկասյան, եւրասիական ինտեգրման եւ ազատ շուկայի […]

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը նամակ է գրել Վլ. Գասպարյանին

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Հեյդի Տալիավինին ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից ԵԱՀԿ դիտորդական առաքելություն իրականացնող անձնակազմին ցուցաբերած աջակցության համար մարտի 2-ին շնորհակալական նամակով դիմել է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Նամակում մասնավորապես ասված է. “Հարգելի պարոն Գասպարյան, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ մարդու իրավունքների […]

Դիմում են Սերժ Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին Հարգելի պարոն նախագահ Ղեկավարվելով ՙՏեղական ինքնակառավարման մարմինների մասին՚ ՀՀ օրենքի հոդված 11-ով, Ձեզ ենք հղում սույն ուղերձը՝ Մեղրու շրջանի բնակչությանը սպառնացող բնապահպանական տագնապալից խնդրի վերաբերյալ: Մեղրի քաղաքի 70 բնակիչ 2012թ. դեկտեմբերի 27-ին դիմում են հղել համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններին: Դիմումի մեջ մասնավորապես ասված է՝ ՙՎերջերս մեզ հայտնի դարձավ, որ Սյունիքի […]

Նախագահական ընտրությունների խախտումների բացահայտման ձախողումների մասին

2013թ. փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնք ուղեկցվեցին կոպիտ ընտրախախտումներով, որոնց մասին բարձրաձայնել են բազմաթիվ կազմակերպություններ և անհատներ: Այս կապակցությամբ “Իրավունքի Եվրոպա միավորում” ՀԿ-ն և “Թրանսփարենսի Ինթերնեշնլ” հակակոռուպցիոն կենտրոնն իրենց մտահոգությունն են հայտնում ՀՀ իրավապահ մարմինների` քրեական գործերը բացահայտելու դժկամության և հանցագործությունների քողարկմանը միտված  անօրինական գործողությունների առնչությամբ:  2013թ. փետրվարի 18-ին “Իրավունքի Եվրոպա միավորում” […]

Առավելագույնի հասցնել հայկական հնարավորությունները` հիմնական մարտահրավերները հաղթահարելու համար

Նյու Յորքում գործող “Սփյուռքի ձայնը” հեռուստաընկերությունը (VOATV NY), մարտի 2-ին իր երկրորդ ամենամյա դրամահավաք ճաշկերույթն անցկացրեց Նյու Ջերսիի Քլիֆսայդ պարկի “Փալիսադիում” սրահում: Այդ հանդիսության առիթով, հեռուստաընկերության տնօրենների խորհուրդը մեծարեց՝ գրող եւ Սրբոց Նահատակաց հայկական վարժարանի տնօրեն Զարմինե Պողոսյանին, դրամատուրգ, ռեժիսոր եւ դերասան դոկտ. Հրանտ Մարգարյանին եւ “Կալիֆորնիա Կուրիեր” թերթի հրատարակիչ եւ Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ […]

Ինտրիգներով հարուստ` վերջինը

Թերթն անդրադարձել է` մարտի 12-ին Մոսկվայում կայանալիք Սարգսյան-Պուտին հանդիպմանը` մանրամասն վերլուծելով հանդիպման հնարավոր սցենարը եւ դրա հետեւանքները:   “Սա դեռեւս չերդված նոր նախագահի եւ պաշտոնավարման ժամկետն ավարտող հին նախագահի համապատասխանաբար առաջին եւ վերջին հանդիպումն է ռազմավարական գործընկերոջ հետ, հետեւաբար բազմաթիվ ինտրիգներ ունի իր մեջ:   Հիշեցնենք, որ Պուտինը մեծ տերությունների ղեկավարներից առաջինն էր, որ շնորհավորել […]

Միգրենի բուժման ամենահեշտ եւ հաճելի միջոցը

Գերմանացի նյարդաբանների մի խումբ հայտնաբերել է, որ սեքսը կարող է մասամբ կամ ամբողջովին բուժել գլխացավերը միգրենի ժամանակ: Պարզվել է, որ այն շատ դեղամիջոցներից ավելի լավ ցավազրկող միջոց է, գրում է “The Telegrapf”-ը: Ուսումնասիրման աշխատանքների ընթացքում մասնագետները պարզել են, որ միգրենից տառապող մարդկանց կեսից ավելին սեքսից հետո բարելավում է նկատել: Յւրաքանչյուր հինգերորդը խոստովանել է ցավի դադարելու մասին, իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի