27 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ուգո Չավեսը մահացել է /վիդեո/

Մեկ տարրի քաղցկեղից բուժվելուց հետո մահացավ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: Կուբայում մի քանի անգամ վիրահատվելուց հետո նրան հասարակության մեջ չէին տեսել փետրվարից` Կուբայից հայրենիք վերադառնալուց ի վեր, հաղորդում է “BBC”-ն:

Վենեսուելայի սահմանադրությունը կոնկրետ պատասխան չի տալիս` ում են անցնում նախագահի լիազորությունները նրա մահից հետո, առավել եւս այս դեպքում, երբ Չավեսն ընտրվելուց հետո երդմնակալության արարողության չի մասնակցել: Օրենքի առավել տարածված ձեւակերպմամբ` երկրի ղեկավարի լիազորություններն անցնում են Ազգային ժողովի նախագահին, ով իր հերթին պիտի արտահերթ ընտրություններ հայտարարի: Սակայն ի հակադրություն այդ ակնակալիքներին ` նախագահի լիազորությունները ժամանակավորապես կկատարի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն: Երբ վերջինս ժողովրդին հայտնել է Չավեսի մահվան մասին, ԱԺ նախագահ Դիոսդադո Կաբելյոն նույնիսկ նրա կողքին չի եղել:

Չավեսը ղեկավարել է Վենեսուելան 14 տարի: Վերջին անգամ նա նախագահ վերընտրվեց 2012-ի հոկտեմբերին: Նրա երդմնակալության արարողությունը պիտի կայանար հունվարի 10-ին, սակայն Վենեսուելայի Գերագույն դատարանը վճռեց, որ հանդիսավոր արարողությունը կարելի է հետաձգել: Երկրում յոթօրյա սուգ է հայտարարված:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ