21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Միգրենի բուժման ամենահեշտ եւ հաճելի միջոցը

Գերմանացի նյարդաբանների մի խումբ հայտնաբերել է, որ սեքսը կարող է մասամբ կամ ամբողջովին բուժել գլխացավերը միգրենի ժամանակ: Պարզվել է, որ այն շատ դեղամիջոցներից ավելի լավ ցավազրկող միջոց է, գրում է “The Telegrapf”-ը:

Ուսումնասիրման աշխատանքների ընթացքում մասնագետները պարզել են, որ միգրենից տառապող մարդկանց կեսից ավելին սեքսից հետո բարելավում է նկատել: Յւրաքանչյուր հինգերորդը խոստովանել է ցավի դադարելու մասին, իսկ նրանք, ովքեր պարբերաբար բախվելիս են եղել միգրենի հետ, ընդհանրապես որոշել են “սեքսն օգտագործել իբրեւ թերապեւտիկ միջոց”: Նման ազդեցությունը բացատրվում է նրանով, որ սիրով զբաղվելու ընթացքում արտադրվում են էնդորֆիններ, որոնք բնական ցավազրկող միջոցներ են մեր օրգանիզմում:

Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ շատերը հրաժարվում են սեքսից միգրենի նոպաների ժամանաակ, սակայն սեքսն այդ ժամանակ նորմալ երեւույթ է եւ կարող է դադարեցնել ցավը` հավելելով, որ իզուր չէ այն որոշ հիվանդների կողմից օգտագործվում սուր գլացավից ազատվելու համար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ