17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչու է լռում Տեր-Պետրոսյանը. Րաֆֆին ուզում է

“ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բաց է երկխոսության համար եւ եթե նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանա, նա կրկին կգնա հանդիպելու նրա հետ: Այս մասին Հովհաննիսյանը հայտարարեց այսօր Իջեւանում լրագրողների հետ ճեպազրույցում:

Հովհաննիսյանը նշեց, որ իր “հաղորդակցական ուղիները բաց են եւ այդ պատճառով է նաեւ, որ ինքը հանդիպել է ԲՀԿ-ի եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Մամլո հաղորդագրություններում հաճախ սխալ են գրում, իրականում հանդիպումը տեւել է մեկուկես ժամ, շատ շիտակ հանդիպում է եղել:

Այն, ինչ ես ասում եմ Մոսկվայում, ասում եմ Վարշավայում, ասում եմ նաեւ այդ հանդիպումենրի ժամանակ”,-նշեց Հովհաննիսյանը:

Իսկ ինչ է խոստացել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Հովհաննիսյանը չասաց` “Իրենից հարցրեք”: “Տեսնենք` ով է ժողովրդի կողքին: Ես ակնկալում եմ ինքնամաքրում եւ ժողովրդի հաղթանակի գրանցում”,-շեշտեց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ ցանկություն ունեն հանդիպելու նաեւ ՀԱԿ-ի եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, այդ պատճառով երեկ  այդ հանդիպման համար դիմել են նրանց: Սակայն որեւէ արձագանք ՀԱԿ-ի կողմից չի եղել: 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ