18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումները օտարերկրյա դիվանագետների հետ

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը ընդունեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեային: Քննարկվեցին փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած զանգվածային ընտրախախտումները, դրանց արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամը եւ դրանից դուրս գալու ուղիները:

 

Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը եւ քաղաքական խորհրդատու Անդրեյ Դիդենկոն, Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Վաղը Րաֆֆի Հովհաննիսյանը կհանդիպի Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի ղեկավար Նորբերտ Լամմերթի հետ:

 

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի իրավախորհրդատու Կարեն Մեժլումյանը կդիմի Սահմանադրական դատարան հայցով՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականությունը վիճարկելու մասին:

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ