01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

ՍԴ-ն Րաֆֆու դիմումը կքննի բանավոր ընթացակարգով

Ըստ ՀՀ Սահմանադրական դատարանի կայքի,  դատարանը կայացրել է աշխատակարգային որոշում, որի համաձայն՝ քննության է ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա՝ “ՀՀ նախագահ ընտրվելու մասին’’ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործը:

Երեկվա մեկ այլ աշխատանքային որոշման համաձայն, ՍԴ-ն քննության է ընդունել նաեւ Անդրիաս Ղուկասյանի դիմումի հիման վրա գործը եւ, հաշվի առնելով, որ այն վերաբերում է նույն հարցին, նշված գործերը միավորվել են ու կքննվեն ՍԴ-ի նույն նիստում:

Միավորված գործի դատաքննությունը կսկսվի մարտի  11-ին, ժամը 10-ին, բանավոր ընթացակարգով: Գործով զեկուցողներ են նշանակվել ՍԴ անդամներ Կիմ Բալայանը, Ֆելիքս Թոխյանը եւ Աշոտ Խաչատրյանը:  Դատաքննությանը որպես պատասխանող  կողմ ներգրավվել է ԿԸՀ-ն, հարակից պատասխանողներ՝ ՀՀ դատախազությունը եւ ոստիկանությունը: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ