“Փաթեթավորեմ պիտանիության ժամկետդ” /օրվա կադր/
Երեւանի սուպեր-մարկետներից մեկում Henaran.am-ի թղթակիցը սովորական դարձած միջադեպի է ականատես եղել, ինչի մասին միեւնույն է “չենք լռելու”: Աղցաններ գնող հաճախորդը կորցրեց ինքնատիրապետումը. “Փաթեթավորեմ պիտանիության ժամկետդ”,-բղավեց նա:
Բանն այն է, որ տարաների վրա ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ժամկետը 02.03.13 է դրոշմված, բայց չգիտես ինչու ՊԻՏԱՆԻ է մինչեւ 30.12.99-ը: Հիշեցնենք, նման արտադրանքը համարվում է ոչ պիտանի եւ վաճառքի ոչ ենթակա:
Ստացվում է այնպես, որ սրանք լրացնում են ժամկետանց, բորբոսնած ապրանքների շարքը: Ընդ որում, փաստ է, որ նման խանութներում պիտանելիության պիտակները հաճախ փոփոխում են` երկարացնելով պիտանիության ժամկետը:
Մի խոսքով, էլի սպառողն է տուժում: Խնդրո առարկայի վրա հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը, թեեւ այսքան բարձրաձայնելուց հետո մնում է համաձայնվել հաճախորդի հետ: