Հետմահու ուշագրավ փաստաթղթեր Ուիթնի Հյուսթնի մասին
ՀԴԲ-ն հրապարակել է երգչուհի Ուիթնի Հյուսթնի հետ կապված մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես 128 էջից բաղկացած արխիվից կարելի է եզրակացնել, որ երգչուհուն բազմիցս շանտաժի են ենթարկել: ՀԴԲ-ի տեսադաշտում են հայտնվել նաեւ Հյուսթնին “զզվեցրած” երկրպագուները:
Փաստաթղթերը 1992-ին են վերաբերում, երբ երգչուհու պրոդյուսերներին մի փասՏաբան Չիկագոյից հայտնեց, որ իր հաճախորդներից ինչ-որ մեկը Հյուսթնի կյանքից մանրամասներ կհրապարակի, եթե 100 հազար դոլարի չափով պարգեւ չստանա: Ավելի ուշ պահանջվող գումարը հասավ 250 հազարի: Ինքը` Հյուսթնը, եկավ այն եզրակացության, որ իրեն շանտաժի է ենթարկում ընկերուհին, ով իրականում իրեն վատը չի ցանկանում, եւ ՀԴԲ-ն փակեց գործը:
Մյուս դեպքում մի երկրպագու Վերմոնթ նահանգից Հյուսթնին ուղղված սիրային նամակում գրել էր, որ “ինքը կարող է վնասել մեկին` ինչ-որ խենթ մտքի պատճառով”: ՀԴԲ-ն հարցաքնենլ էր այդ մարոդուն եւ եզրակացրել, որ օրենքի խախտման մասին խոսք էլ չկա, եւ երկրպագուն պարզապես նկատի ուներ, որ կարող է վնասել երգչուհու հեղինակությանը` հարապարակայնորեն պատմելով նրա հանդեպ իր սիրո մասին:
Բյուրոն նաեւ վտանգավոր չի համարել սպառնալիքներով նամակը, որը Հյուսթնն ստացել է 1999-ին Նիդեռլանդներից: ՀԴԲ-ի ներկայացուցիչների հետ զրույցում նամակի հեղինակն ասել էր, թե ինքը “Եվրոպայի նախագահն է, ով Բրազիլիան գնել է 66 մլրդ դոլարով”:
Հիշեցնենք, որ երգչուհի Ուիթնի Հյուսթնը մահացավ 2012-ի փետրվարին` 48 տարեկանում: Հետաքննությունը պարզել էր, որ երգչուհին մահացել է սրտի կաթվածից, որը վրա է հասել կոկաինի օգտագործման հետեւանքով: