12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2013

Հոգեւոր դասը հանձնում է անձնագրերը. Հայկական ժամանակ

Թերթի հավաստի տեղեկություններով,  Հայ Առաքելական եկեղեցին հավաքում է բոլոր իր սպասավորների անձնագրերի պատճենները: Պաշտոնապես դա բացատրել են նրանով թե աշխատավարձը պետք է դարձնեն բանկային քարտով: Անձնագրերի պատճենների հավաքագրումը սկսվել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի` նախանցած շաբաթ Արարատյան թեմի առաջնորդարան կատարած այցից հետո: Նա բավական երկարատեւ մի ժողով է անցկացրել, եւ թերթի ունեցած տեղեկություններով, խոսել է նաեւ […]

Լոռու դատախազը ԿՊԶ-ում էր. Ժամանակ

Ըստ թերթի տեղեկությունների, Լոռու դատախազությունը փորձում է Վանաձորի քննչական բաժնին ստիպել դադարեցնել  անցյալ տարի “Մուշ” ռեստորանում ծեծելով սպանված երեւանցի փաստաբան Սամվել Շարբաթյանի գործով ձերբակալված Սամվել Դիլոյանի քրեական հետապնդումը: Ավելին, Լոռու մարզի դատախազ Մովսես Մովսիսյանը 2 օր առաջ գնացել է ԿՊԶ` անձամբ տեսակցելու Դիլոյանի հետ: Վերջինս ամսիներ շարունակ այս գործով հետախուզման մեջ էր, Վանաձորի ավագանու անդամ […]

Ինքնաբուխ նվիրվել է ՀՀԿ-ին. Հրապարակ

Թերթի տեղեկություններով ԲՀԿ-ի տեղական կառույցներում մրցավազք է Սերժ Սարգսյանի օգտին աշխատելու համար: Գյումրիում թե Մարտուն Գրիգորյանը, թե Ապարը` Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը, ցանկանում են որքան հնարավոր է՝ շատ հանձնաժողովների “կուրացիա” անել, որպեսզի իրենց ցույց տված “փայլուն” արդյունքներով հասնեն եւ անցնեն նույն “ճակատում” կռվող ՀՀԿ-ական Արման Սահակյանին: Համանման վիճակ է նաեւ մյուս մարզերում ու համայնքներում, […]

Սյունիքի մարզպետը չի տալու. Ժողովուրդ

Թերթը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ խոսել է Սյունիքի հողերը Իրանի Իսլամական Հանրապետության վաճառելու մասին:  –Պարոն Խաչատրյան, ըստիրանական լրատվամիջոցների` Թավրիզում  Դուք  եւ Իրանի  Արեւելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետն արդեն ստորագրել եք հուշագիր` Սյունիքի  մարզի հողերի վարձակալության հետ կապված: Ի վերջո, ի՞նչ բանակցություններ են ընթանում: -Նախքան այդ հարցը տալը ես ուզում եմ ծանոթացնել Հայաստանի հողային օրենսգրքին: Այնտեղ հստակ սեւով սպիտակի վրա գրված է, որ ինչպես են այդ հողերը տալիս: Նախ` մենք օտարներին […]

Րաֆֆին բանավեճի է հրավիրում Սերժ Սարգսյանին /ֆոտո/

՛՛Րաֆֆի նախագահ, Րաֆֆի նախագահ՛՛,-ահա այս կոչերով Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում նախագահի թեկնածու, ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին դիմավորեցին վանաձորցիները: Նախագահի թեկնածուն ողջունելով Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում գտնվողներին՝ բեմ բարձրացավ և սկսեց իր ելույթը: Նա նախապես շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իր ելույթներին ծանոթ լինելու համար: ՛՛Ես իրեն հրավիրում եմ հրապարակային երկուստեք բանավեճի, ոչ թե […]

Որտե՞ղ է պրոֆեսոր Բագրատյանի բիզնեսը. սիսիանցիները իրենց պատգամավորին մեսիջ ուղարկեցին /վիդեո/

“Ազատություն” կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին սիսիանցի ընտորղներից մեկը հետաքրքրվել է իրենց տարածաշրջանից ընտրված պատգամավորի ճակատագրով եւ կենսաթոշակների ավելացումով: Պարզվում է, թիվ 37 ընտրատարածքից/Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջաններ/ ընտրված պատգամավոր Հայկ Գրիգորյանին սիսիանցիները չեն ճանաչում եւ չեն տեսել: Սիսիանցիները Հրանտ Բագրատյանին խնդրեցին իրենց պատգամավորին փոխանցել, որ Ազգային ժողովում բարձրացնի կենսաթոշակների հարցը: Նախագահի թեկնածուն փորձեց […]

Հանրահավաք` Արցախում

2103 թ. փետրվարի 12-ին Հադրութում տեղի ունեցավ Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված հանրահավաք: Հադրութի մշակույթի տան դիմացի հրապարակում հավաքված հանրության առջև ելույթ ունեցան Արցախյան շարժման ակունքներում կանգնած մարդիկ, որոնք ընդգծեցին Միացման գաղափարի արդիականությունը և այն ի կատար ածելու անհրաժեշտությունը: Հանրահավաքը վարում էր շարժման առաջամարտիկ, Նախախորհրդարանի անդամ Էմիլ Աբրահամյանը: Նա ներկայացրեց 25 տարի առաջ նույն օրը՝ փետրվարի […]

Էդվարդ Նալբանդյանը Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությանը պարզաբանել է Ստեփանակերտի օդանավակայանի մասին հարցը

Այսօր Թբիլիսում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության հարցին` Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ: ԱԳ նախարարը մասնավորապես ասել է. “Առաջին, գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն Լեռնային Ղարաբաղի` Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ: Այդ հայտարարությունը կոչ է անում կողմերին չքաղաքականացնել օդանավակայանի բացման հարցը: Ո՛չ Ղարաբաղը, ո՛չ Հայաստանը երբևէ չեն քաղաքականացրել և որևիցե մտադրություն […]

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը ոստիկանությունում էր

Փետրվարի 12-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին։ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության բարեփոխումներին և նշեց, որ կառույցի աշխատանքն ավելի թափանցիկ ու հրապարակային է դարձել, ինչն արժանանում է հանրության համապատասխան արձագանքին։ Ոստիկանության պետը նկատեց, որ տեսանելի է առաջընթացը անձնակազմին ժամանակակից աշխատանքային պայմաններով ու տեխնիկայով ապահովելու գործում, ընթացքի մեջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի