01 Մարտի, Saturday, 2025
KFC

Հոգեւոր դասը հանձնում է անձնագրերը. Հայկական ժամանակ

Թերթի հավաստի տեղեկություններով,  Հայ Առաքելական եկեղեցին հավաքում է բոլոր իր սպասավորների անձնագրերի պատճենները: Պաշտոնապես դա բացատրել են նրանով թե աշխատավարձը պետք է դարձնեն բանկային քարտով:
Անձնագրերի պատճենների հավաքագրումը սկսվել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի` նախանցած շաբաթ Արարատյան թեմի առաջնորդարան կատարած այցից հետո: Նա բավական երկարատեւ մի ժողով է անցկացրել, եւ թերթի ունեցած տեղեկություններով, խոսել է նաեւ նախընտրական թեմաներով, մասնավորապես, առաջիկա ընտրություններին “ակտիվ մասնակցություն” ապահովելու անհրաժեշտության մասին:

Ըստ թերթի աղբյուրների, անձնագրերի պատճեները հավաքվելու են ամբողջ հանրապետությունով մեկ սփռված եկեղեցական ենթակայության կառույցներից, այդ թվում` Էջմիածնի եւ Սեւանի ճեմարանների սաներից: Գործի գլխավոր պատասխանատու է նշանակվել Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Այս տեղեկությունների շուրջ Հայ Առաքելական եկեղեցու լրատվության պատասխանատուներից մեկնաբանություն ստանալու թերթի փորձերը անցել են ապարդյուն:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ