08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը ոստիկանությունում էր

Փետրվարի 12-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին։

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության բարեփոխումներին և նշեց, որ կառույցի աշխատանքն ավելի թափանցիկ ու հրապարակային է դարձել, ինչն արժանանում է հանրության համապատասխան արձագանքին։

Ոստիկանության պետը նկատեց, որ տեսանելի է առաջընթացը անձնակազմին ժամանակակից աշխատանքային պայմաններով ու տեխնիկայով ապահովելու գործում, ընթացքի մեջ են նոր համազգեստով հանդերձավորելու աշխատանքները, սակայն ոստիկանության ղեկավարությունը հետևողական է առաջին հերթին բովանդակային փոփոխություններն ավարտին հասցնելու, նոր ոստիկանի ձևավորման գործում, և այդ առումով անելիքներր շատ են։

Անդրեյ Սորոկինն անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններում ոստիկանության գործառույթներին նշեց, որ նաև ոստիկանների հետևողական աշխատանքով է պայմանավորված ընտրությունից ընտրություն կազմակերպչական մակարդակի բարձրացումը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ես։

Հրաժեշտ տալով բարձրաստիճան հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը վերստին ընդգծեց ՀՀ ոստիկանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի սերտ գործընկերության ու բարեկամության կարևորությունը և շնորհակալություն հայտնեց բարեփոխումներին ցուցաբերվող իրական աջակցության և օժանդակության համար։

Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ