17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հանրահավաք` Արցախում

2103 թ. փետրվարի 12-ին Հադրութում տեղի ունեցավ Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված հանրահավաք:

Հադրութի մշակույթի տան դիմացի հրապարակում հավաքված հանրության առջև ելույթ ունեցան Արցախյան շարժման ակունքներում կանգնած մարդիկ, որոնք ընդգծեցին Միացման գաղափարի արդիականությունը և այն ի կատար ածելու անհրաժեշտությունը: Հանրահավաքը վարում էր շարժման առաջամարտիկ, Նախախորհրդարանի անդամ Էմիլ Աբրահամյանը: Նա ներկայացրեց 25 տարի առաջ նույն օրը՝ փետրվարի 12-ին Հադրութից մեկնարկած Արցախյան շարժման հերոսական ուղին, ինչպես նաև ներկայումս Հայաստանում (ներառյալ Արցախը) առաջացած սոցիալ-տնտեսական, քաղաքական և բարոյահոգեբանական հիմնախնդիրները:

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցան Նախախորհրդարանի ներկայացուցիչներ Ալեք Ենիգոմշյանը, Ժիրայր Սէֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը, ինչպես նաև ”Սահմանադրական Արցախ” շարժման անդամներ Վիտալի Բալասանյանը և Գրիգորի Հայրապետյանը: Նրանք կարևորեցին հայության առջև ծառացած համակարգային հիմնախնդիրների լուծման հրամայականը: Մասնավորապես՝ Ժիրայր Սէֆիլյանը նշեց, որ արտաքին թշնամուց Արցախը ազատագրելուց 25 տարի անց առաջացել է Հայաստանը և նրա ժողովրդին կեղեքող համակարգից ազատագրելու ու նոր որակի պետություն ստեղծելու անհրաժեշտություն: Նա հավաստիացրեց, որ ինչպես Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ժամանակ, այնպես էլ ներկայումս մեր ժողովրուրդը հասնելու է հաղթանակի:

Հանրահավաքի ընթացքում հրապարակվեց Նախախորհրդարանի և ”Սահմանադրական Արցախ” շարժման հայտարարությունը, որը նրանց ներկայացուցիչներն ընդունել էին 2013 թ. փետրվարի 11-12-ին Արցախի հարցի վերջնական և հայանպաստ լուծման հեռանկարի շուրջ համատեղ քննարկումների ընթացքում:

Փետրվարի 12-ի երկրորդ կեսին Շուշիի երաժշտական դպրոցում կազմակերպվեց մշակութային միջոցառում, որի ընթացքում Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը ներկայացրեց Կոմիտասի կյանքին և ստեղծագործությանը նվիրված մուլտիմեդիա հանրագիտարանը:

Henaran.am-ի-ին հաղորդում են Նախախորհրդարանից:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ