08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 20, 2013

Տեր-Պետրոսյանն ասել է` քանի գլխանի եք, որ որոշել եք ազատագրել Շուշին

Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանն /Կոմանդոս/ այսօր` փետրվարի 20-ին ՛՛Հենարան՛՛ ակումբում ասաց, որ արցախյան շարժումն ունի հարյուրամյակների պատմություն: Նա նշեց, որ Ղարաբաղյան շարժման, Շուշիի ազատագրման  ընթացքում բավական շատ դժվարություններ ստեղծվեցին: Կոմանդոսի ներկայացմամբ՝ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և մյուսները իրենց թույլ չէին տալիս Արցախի անկախ հանրապետությունը նվաճել, Խոջալուի նվաճումն էլ պիտի ավելի վաղ սկսվեր, սակայն թույլ […]

” Շիրակցին սովորական մարդ է, ով ուզում է, որ առանց ախռանայի հետաքրքրվեն իր խնդիրներով”

Վիրտուալ աշխարհում` սոցցանցերում շարունակվում է ընտրությունների վերաբերյալ դիտարկումները. ինչու Սերժ Սարգսյանը պարտվեց մի քանի խոշոր քաղաքներում. վերջին օրերին այս հարցը ամենաքննարկվողներից է: Ներկայացնում ենք օգտատեր Վահագն Վարագյանի հանրագիրը: “Շնորհավորելով ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ընտրություններում համոզիչ հաղթանակ տանելու կապակցությամբ՝ կցանկանայի անդրադառնալ Շիրակի մարզի արդյունքների և այս ընտրություններում ԲՀԿ մասնակցությանը։ Վերջինս ընտրություներից առաջ հայտարարեց թե թեկնածություն չի առաջադրի և […]

Սերժ Սարգսյանին

  Մեծարգո պարոն Նախագահ   Արևմտահայոց Ազգային Համագումարի անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և մաղթում  քաջառողջություն և նոր հաջողություններ Ձեր բարձր առաքելության իրականացման մեջ։   Հավատում ենք, որ Ձեր նախագահության առաջիկա հնգամյակում հայությունը կարևոր հանգրվան կանցնի միջազգային կյանքում ինքնուրույն հզոր հայկական գործոնի ձևավորման, Հայկական հարցի հետապնդման ներկա փուլում:   […]

Հայաստանն այլևս անելիք չունի Արցախի ինքնորոշման հարցում. քաղաքագետ

՛՛Շատ հայորդիներ կան, որ շատ բան են արել Արցախի համար, բայց այն տղաներն, ովքեր իրենց կյանքը տվեցին, նրանց շնորհակալություն հայտնելը մինիմալն է՛՛-այսօր Ղարաբաղյան շարժման քսանհինգամյակի առթիվ կազմակերպված ասուլիսում ասաց քաղաքագետ Մենուա Սողոմոնյանը: Պատմաբան Գևորգ Մելքոնյանն էլ հավելեց, որ Արցախյան հերոսամարտը մեր պատմության պայծառ էջերից է: ՛՛Դա ինքնաբուխ ու պատահական շարժում չէր, դա ժողովրդի իղձերի իրականացնումն […]

Երեկ դա Լևոնն էր, այսօր Րաֆֆին է … բոլորս դեպի Ազատության հրապարակ

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. “Հայաստանի Հանրապետությունում հերթական անգամ կեղծվել են ընտրությունները: Հերթական անգամ քրեաօլիգարխիկ համակարգը, որի զարգացման արդյունքում ազագային հարստության 54 տոկոսին տիրացել են ժողովրդին հարստահարած տասը ընտանիքներ, կատարեց իր սև գործը: Առջևում սևի և սպիտակի միջև կենաց մահու պայքարի հերթական արարն է:  Մեծն փիլիսոփա Հեգելը գրում […]

Ինչու չընտրեցին Բագրատյանին կամ Անդրիասին

Ինչու քաղաքացիական հասարակությունը չգնաց օրինակ` Հրանտ Բագրատյանի կամ Անդրիաս Ղուկասյանի հետեւից: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս հարցին անդրադառնալով ասաց, որ  Բագրատյանը թե իր կենսագրությամբ, թե նախընտրական շրջանում  ներկայանում է որպես վարչական աշխատող եւ այս քվեարկությամբ ցուցադրվեց իշխանության հետ հանրության հարաբերության կերպը: Անդրիաս Ղուկասյանը նախ հանրայնորեն հայտնի քաղաքական անցյալ չուներ, թիմ չուներ եւ […]

Նախագահը պատրաստակամ է ընդունելու պարոն Հովհաննիսյանին. Արմեն Արզումանյան

ՀՀ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանն արձագանքել է նախօրեին Ժառանգության առաջնորդ, նախագահի թեկնածու եւ փետրվարի 18-ին կայացած  նախագահական ընտրություններում երկրորդ հորիզոնականն զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի` Սերժ Սարգսյանին հետ հանդիպում ունենալու առաջարկին:  Panorama.am-ի հետ զրույցում,  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամլո քարտուղար Արմեն Արզումանյան ասել է.’’Միջազգային բոլոր դիտորդական առաքելություններն արձանագրեցին, որ 2013 թվականի նախագահական ընտրությունները լավագույնն էին Հայաստանի Հանրապետության […]

ԿԸՀ-ն վերահաշվարկի մասին 4 և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու 47 դիմումներ են ստացել

2013թ. փետրվարի 18-ին կայացած ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու մասին դիմումներ կարող էին ներկայացվել համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ մինչև ս.թ. փետրվարի 19-ը` ժամը 18.00-ն: Սահմանված ժամկետում թիվ 2, թիվ 3 և թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ստացել են 10 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին 4 և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու […]

Առիթ ստեղծվեց, որ երիտասարդները գրիչը փոխարինեն զենքով. Զարուհի մայրիկ

՛՛Ղարաբաղյան շարժումն առիթ ստեղծեց, որ երիտասարդները գրիչը փոխարինեն զենքով, այն էլ զենք էլ չկար, Արցախ պաշտպանելով՝ պաշտպանեցին և Հայաստանը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դուշման Վարդանի մայրը՝ Զարուհի Շամյանը: Նա նշեց, որ երբ թշնամին ոտնձգություն սկսեց, հաշվի չէր առնում, որ հայ ժողովուրդը, որի համար կա հող ու հայրենիք, ոտքի կկանգնի և կպաշտանի իր հարենիքը: ՛՛Մենք հայ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի