08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Սերժ Սարգսյանին

 

Մեծարգո պարոն Նախագահ

 

Արևմտահայոց Ազգային Համագումարի անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և մաղթում  քաջառողջություն և նոր հաջողություններ Ձեր բարձր առաքելության իրականացման մեջ։

 

Հավատում ենք, որ Ձեր նախագահության առաջիկա հնգամյակում հայությունը կարևոր հանգրվան կանցնի միջազգային կյանքում ինքնուրույն հզոր հայկական գործոնի ձևավորման, Հայկական հարցի հետապնդման ներկա փուլում:

 

Հավատում ենք, որ ականատեսը կլինենք ազատագրված Արցախի դե-յուրե վերամիավորմանը Հայրենիքի հետ, ականատեսը կլինենք մեր պատմական Հայրենիքի արևելյան մասում ժողովրդավար, արդար և ազատ քաղաքացիական հասարակարգի հետագա ամրապնդմանը, ժողովրդի կենսամակարդակի շեշտակի բարձրացմանը, տնտեսության սրընթաց զարգացմանը: Հավատում ենք, որ Ձեր նախագահության հաջորդ հինգ տարիները լինելու են Հայոց հայրենիքում ապահովության, կայունության, ազգահավաքի տարիներ:

 

Նկատի ունենալով, որ Ձեր պաշտոնավարման հնգամյակի ընթացքում կլրանա Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, մենք համոզված ենք, որ համահայկական ուժերի զորաշարժի արդյունքում կլուծվի նաև Արևմտահայոց՝ այսինքն Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգորդների իրավունքների եւ պահանջների արդար հատուցման հիմնախնդիրը:  

 

Այս բոլորի երաշխիքն է հանդիսանում համաշխարհային հայության տարբեր հատվածների միջև կապերի և փոխգործակցության խորացումը, համազգային նպատակների իրականացման գործում Հայաստանի և Սփյուռքի միջև աշխատանքների և դերերի բաշխումը, համազգային ջանքերով մեծածավալ, ճակատագրական նշանակություն ունեցող ծրագրերի համատեղ մշակումը և իրագործումը:

 

Խորին հարգանքով` ԱԱՀ-ի նախագահ  Սուրէն Սէրայտարեան Փոխնախագահներ  Սոնա Յագուպեան, Նորատ Տեր-Գրիգորյանց, Կարեն Միքայելյան

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ